ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Այժմ առավել հանգամանորեն ծանոթանանք աղյուսակի բաղադրիչների հետ կապված աշխատանքին: Նախ` սովորենք նշել աղյուսակի բաղադրիչները կազմող դաշտերն ու գրառումները:
Աղյուսակի որևէ դաշտ նշելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել համապատասխան դաշտի անվան վրա և, երբ ցուցիչը կձևափոխվի սլաքի, սեղմել ձախ սեղմակը:
Աղյուսակի որևէ գրառում նշելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել գրառման ձախ եզրային վանդակի վրա և, երբ ցուցիչը կձևափոխվի սլաքի, սեղմել ձախ սեղմակը:
Նշված դաշտով աղյուսակ
Նշված գրառումով աղյուսակ
Աղյուսակի նշված գրառումը կամ դաշտը կարելի է պատճենել, տեղափոխել, հեռացնել \(Home\) ներդիրի \(Clipboard\)խմբի գործիքների վահանակի
,
և
գործիքների օգնությամբ, ինչպես նաև նշված դաշտի կամ գրառման վրա մկնիկի աջ սեղմակով բացված ենթատեքստային մենյուի համապատասխան հրամաններով:
Աղյուսակի դաշտն անվանափոխելու համար անհրաժեշտ է.
o մկնիկի ցուցիչը տեղադրել դաշտի անվան վրա և սեղմել աջ սեղմակը,
o բացված ենթատեքստային մենյուից ընտրել \(Rename Column\) հրամանը,
o առկա անվան փոխարեն ներմուծել նորը:
Աղյուսակում նոր դաշտ ավելացնելու համար անհրաժեշտ է.
o մկնիկի ցուցիչը տեղադրել այն դաշտի անվան վրա, որին պետք է նախորդի ավելացվող դաշտն ու սեղմել աջ սեղմակը,
o բացված ենթատեքստային մենյուից ընտրել \(Insert Column\) հրամանը:
o բացված ենթատեքստային մենյուից ընտրել \(Insert Column\) հրամանը:
Աղյուսակից դաշտ հեռացնելու համար անհրաժեշտ է.
o մկնիկի ցուցիչը տեղադրել հեռացման ենթակա դաշտի անվան վրա ու սեղմել աջ սեղմակը,
o բացված ենթատեքստային մենյուից ընտրել \(Delete Column\) հրամանը:
Աղյուսակի դաշտը թաքցնելու համար անհրաժեշտ է.
o մկնիկի ցուցիչը տեղադրել տվյալ դաշտի անվան վրա ու սեղմել աջ սեղմակը,
o բացված ենթատեքստային մենյուից ընտրել \(Hide Columns\) հրամանը:
Աղյուսակի թաքցված դաշտը տեսանելի դարձնելու համար անհրաժեշտ է.
o մկնիկի ցուցիչը տեղադրել դաշտերից որևէ մեկի անվան վրա ու սեղմել աջ սեղմակը,
o բացված ենթատեքստային մենյուից ընտրել \(Unhide Columns\) հրամանը,
o բերված պատուհանում (նկ. 8.15) ընտրել անհրաժեշտ դաշտն ու սեղմել \(Close\) կոճակը:
Աղյուսակի թվային տիպի դաշտի պարունակությունն ըստ աճման կամ նվազման կարգավորելու համար անհրաժեշտ է.
o մկնիկի ցուցիչը տեղադրել տվյալ դաշտի որևէ բջիջի վրա ու սեղմել աջ սեղմակը,
o բացված ենթատեքստային մենյուից ըստ աճման կարգավորելու նպատակով ընտրել
Դաշտին առնչվող ենթատեքստային մենյու
Թաքցված դաշտերից անհրաժեշտը ցուցադրելու վահանակ
Ուշադրություն
Դաշտի հետ գործողություններ կարելի է կատարել նաև Datasheet ներդիրի Fields&Columns խմբի համապատասխան գործիքներով: