Ջրիմուռների բազմազանությունը
Ջրիմուռները հնագույն օրգանիզմներ են և պատմական զարգացման ընթացքում հասել են հսկայական բազմազանության: Եկեք դիտարկենք միաբջիջ կանաչ, բազմաբջիջ կանաչ, գորշ և կարմիր ջրիմուռները:
 
Միաբջիջ կանաչ ջրիմուռների վառ ներկայացուցիչներ են քլամիդոմոնադը և քլորելան:
  
Քլամիդոմոնադ
  
ցիտո-w2621.png
 
Քլամիդոմոնադը տանձաձև միաբջիջ կանաչ ջրիմուռ է: Այն հիմնականում տարածված է քաղցրահամ, ոչ խորը ջրամբարներում, ջրափոսերում, խոնավ հողում և ծանծաղ ու խոնավ վայրերում:
 
Քլամիդոմոնադի բջիջը տեսանելի է միայն մանրադիտակով: Բջջի առջևի, ավելի նեղ ծայրի վրա նա ունի երկու մտրակ, որոնց միջոցով շարժվում է: Ծածկված է թաղանթով, որի տակ գտնվում են ցիտոպլազմը, կորիզը, քլորոֆիլ պարունակող քրոմատոֆորը, վակուոլները և լուսազգայուն աչիկը, որի միջոցով բջիջը կլանում է լույսը և մտրակների օգնությամբ շարժվում դեպի այն:   
 
Քլամիդոմոնադը կարող է սնվել ոչ միայն ֆոտոսինթեզի արդյունքում ստացված, այլ նաև պատրաստի օրգանական նյութերով՝ կլանելով դրանք բջջի ամբողջ մակերեսով: Դրա շնորհիվ այս ջրիմուռը օգտագործում են ջուրը օրգանական թափոններից մաքրելու համար:
 
Քլամիդոմոնադը բազմանում է ինչպես անսեռ` զոոսպորներով, այնպես էլ սեռական եղանակով:
 
Քլորելա
  
պլազմա-w596.png
 
Քլորելան կամ կանաչուկը նույնպես միաբջիջ կանաչ ջրիմուռ է. այն լայնորեն տարածված է քաղցրահամ ջրերում և խոնավ հողերում: Դա փոքրիկ գնդաձև միաբջիջ ջրիմուռ է, որը չունի մտրակներ: Արտաքինից պատված է թաղանթով, որի տակ գտնվում են կորիզը, ցիտոպլազմը և խոշոր քրոմատոֆորը, որը բջջին տալիս է կանաչ գույն:
 
Քլորելան բջջի ներսում կուտակում է պաշարանյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, որի պատճառով այն բազմացնում և օգտագործում են որպես մատչելի կերամիջոց: Քլորելան արտազատում է մեծ քանակությամբ թթվածին, ուստի այն օգտագործում են տիեզերանավերում ու սուզանավերում օդի բնական բաղադրության պահպանման համար:
 
Քլորելան բազմանում է միայն անսեռ եղանակով՝ սպորների առաջացմամբ:
 
Պլևրոկոկ
1-24.png
 
Պլևրոկոկը կանաչ միաբջիջ, սակայն գաղութային ջրիմուռ է: Այն ծառերի կեղևի, պատերի, քարերի, խոնավ հողի վրա առաջացնում է գաղութ, որն ունի կանաչ փառի տեսք: Նրա բջիջներին բնորոշ է արտաքին հաստ, պաշտպանիչ թաղանթը, որի տակ գտնվում է ցիտոպլազման, կորիզը և մեկ քրոմատոֆոր: Բազմանում է բջջի կիսման եղանակով: Երբեմն դուստր բջիջները մնում են կապված միմյանց հետ՝ առաջացնելով թելանման գոյացություններ: Պլևրոկոկը հանդիսանում է անցումային ձև միաբջիջ և բազմաբջիջ ջրիմուռների միջև: Հաճախ մասնակցում է քարաքոսերի գոյացմանը:
 
Սպիրոգիրա
  
1609_spirogyra_4_11330473821761.jpg
 
Սպիրոգիրան շատ տարածված բազմաբջիջ կանաչ ջրիմուռ է: Ունի թելանման կառուցվածք` բաղկացած մեկ շերտով դասավորված երկարավուն բջիջներից: Դրանք արտաքինից պատված են լորձով: Ցիտոպլազմայում գտնվում է պարուրաձև քրոմատոֆորը, իսկ բջջի կենտրոնում տեղակայված է մեծ կորիզը: Սպիրոգիրան ունի վակուոլ, որը զբաղեցնում է բջջի ծավալի մեծ մասը:
 
Սպիրոգիրան բազմանում է վեգետատիվ և սեռական եղանակներով:
  
Վեգետատիվ բազմացման ընթացքում սպիրոգիրայի թելիկը մասնատվում է առանձին հատվածների, որոնցից յուրաքանչյուրը սկիզբ է տալիս նոր օրգանիզմի:
Սեռական բազմացման ժամանակ թելիկները մոտենում են իրար և նրանց բջիջների միջև առաջանում են կամրջակներ: Այդ կամրջակներով բջիջների պարունակությունը փոխանակվում է և միախառնվում, իսկ կորիզները՝ միաձուլվում: Արդյունքում առաջանում է զիգոտ, որը պատվում է թաղանթով և հանգստի շրջանից հետո սկիզբ է տալիս նոր սպիրոգիրայի:
  
Սեռական բազմացման այսպիսի եղանակը կոչվում է կոնյուգացիա (միաձուլում):
Ուլոտրիքս
  
 875a8375f91de049494d6073098e8a2f_39baccb2df09e7a35a9e334e69c573a5.jpg
 
Ուլոտրիքսի թալոմը թելաձև է, չճյուղավորված, կազմված է ﬕ շարք ﬕանման կանաչ բջիջներից: Հիմքում ունի անգույն բջիջ` ռիզոիդ, որով կպչում է ստորջրյա քարերին և այլ առարկաներին:
 
1-29-w4514.png
 
  
Գորշ ջրիմուռներ
  
1.jpg
  
Գորշ ջրիմուռներից են լամինարիան, մակրոցիստիսը, ագարումը և այլն: Դրանց չափերը հասնում են մանրադիտակայինից մինչև մի քանի տասնյակ մետրի: Գորշ ջրիմուռները աճում են ծովի համեմատաբար խոր շերտերում՝ մոտ \(100\) մ խորության վրա: Նրանց քրոմատոֆորում պարունակվում են կանաչ` քլորոֆիլ, նարնջագույն` կարոտին և կարմրաշագանակագույն` ֆուկոքսանտին պիգմենտներ, որոնցով էլ պայմանավորված է այս ջրիմուռների գույնը:
 
Գորշ ջրիմուռների մարմինը հաճախ մասնատված է կեղծ մասերի, որոնք արտաքինից նման են բարձրակարգ բույսերի վեգետատիվ օրգաններին: 
 
  
Կարմիր ջրիմուռներ
  
kraas515.jpg
 
Կարմիր ջրիմուռներին են պատկանում պորֆիրան, խոնդրուսը, էուտորան և այլն: Նրանք հիմնականում տարածված են մերձարևադարձային ծովերում, ապրում են մեծ խորություններում և կլանում են \(100-200\) մ և ավելի խորը թափանցող արևի կապտականաչ, կանաչ և դեղին ճառագայթները:
 
Կարմիր ջրիմուռների գույնը պայմանավորված է նրանով, որ քրոմատոֆորներում, բացի կանաչ քլորոֆիլից, պարունակվում են նաև այլ պիգմենտներ:
Օրինակ
կարմիր ֆիկոէրիտրինը և կապույտ ֆիկոցիանինը:
Կարմիր ջրիմուռները նույնպես կարող են ունենալ ռիզոիդներ և տերևանման թիթեղ:
 
profimedia-0191051026.jpg
 
Ջրիմուռները մեծ նշանակություն ունեն բնության մեջ: Դրանք ֆոտոսինթեզի շնորհիվ ջուրը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում են թթվածնով, ինչպես նաև սնունդ են ծառայում ջրում ապրող կենդանիների համար: Մարդը նույնպես օգտագործում է ջրիմուռները տարբեր ոլորտներում: Դրանցից ստանում են յոդ, ագար-ագար, ցելյուլոզ և այլն:
 
Ջրիմուռները օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ որպես սնունդ են ծառայում մարդկանց համար: Դրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 28-31
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 42-47
http://classconnection.s3.amazonaws.com/582/flashcards/560582/jpg/1609_spirogyra_4_11330473821761.jpg
https://otvet.imgsmail.ru/download/875a8375f91de049494d6073098e8a2f_39baccb2df09e7a35a9e334e69c573a5.jpg
https://vivareit.ru/wp-content/uploads/2016/06/kraas515.jpg
http://sretna.story.hr/wp-content/uploads/2016/01/profimedia-0191051026.jpg
https://arhivurokov.ru/videouroki/html/2015/11/08/98720878/img1.jpg
https://ds03.infourok.ru/uploads/ex/12ed/0005912c-044c13ea/img13.jpg
http://www.tepka.ru/biologiya_5/59.jpg
https://takprosto.cc/wp-content/uploads/v/vodorosli-fukus/1.jpg
http://dietdo.ru/wp-content/uploads/2018/02/hlorella-3.jpg
http://infotables.ru/images/biologia/rastenia/vodoros_mnogokl.jpg
https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTBAk5eQ3aLe6066JgTaneQqIfWfxcnqlp8vkN1ApZzXz_E6lLoeg