ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Մեկի բազմապատկում
Առաջադրանք 1.
 
\(7\) ձիու վրա նստեցին \(1 \)-ական ձիավոր: Ընդամենը քանի՞ ձիավոր կար:
 
\(1+1+1+ 1+1+1+1=7 \)  կամ  \(1 · 7 = 7\)
 
Ուշադրություն
\(1\) -ը թվով բազմապատկելիս ստացվում է այդ նույն թիվը:
Զրոյի բազմապատկում
Առաջադրանք 2
 
Ընթրիքից հետո սեղանին մնաց \(3\) ափսե: Դրանցից ոչ մեկի վրա ուտելիք չէր մնացել: Որքա՞ն ուտելիք էր մնացել ափսեներում ընթրիքից հետո:
 
\(0 + 0 + 0 = 0 \)  կամ  \(0 · 3 = 0\)
 
Ուշադրություն
\(0\) -ի բազմապատկումը ցանկացած թվով ստացվում է \(0\)