ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Մենք արդեն ծանոթ ենք երկարության չափման երկու միավորների՝ սանտիմետրի և դեցիմետրի հետ:

Օրինակ
Կրիայի երկարությունը հավասար է \(30\) սմ-ի կամ \(3\) դմ-ի:
Օձի երկարությունը հավասար է \(100\) սմ-ի կամ \(10\) դմ-ի:
Առավել մեծ առարկաներ չափելու համար օգտագործվում է չափման մեկ այլ միավոր, որը կոչվում է մետր:
Կարճ գրառումն է` \(մ\):

\(1\) մետրը պարունակում է \(10\) դեցիմետր:
\(1\) մետրը պարունակում է \(100\) սանտիմետր:
\(1\) մ \(=\) \(10\) դմ \(=\) \(100\) սմ:

Օրինակ
Տղայի հասակը հավասար է \(90\) սմ-ի:
\(1\) մ-ի հասնելու համար անհրաժեշտ է՝ \(100\) սմ \(-\) \(90\) սմ \(=\) \(10\) սմ: