![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Թվերի համեմատում
Երկու թիվ համեմատելիս նախ պետք է հաշվել թվերի նիշերի քանակները:
Ցանկացած քառանիշ թիվ մեծ է ցանկացած եռանիշ թվից: Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից: Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից:
Օրինակ
\(1254 > 968\)
\(241 > 79\)
\(13 > 9\)
Երկու եռանիշ թվերից մեծ է այն, որի հարյուրավորը մեծ է:
![hamm1.png](https://resources.cdn.imdproc.am/d85dfd4a-f5ad-4c01-a1ab-9c10b953c1ec/hamm1.png)
Վերևի օրինակում \(627 > 489\), քանի որ \(6 > 4\)
Եթե հարյուրավորները հավասար են, ապա մեծ է այն թիվը, որի տասնավորը մեծ է:
![hamm2.png](https://resources.cdn.imdproc.am/2fdd21b7-a72f-4071-afe4-b27c5dc2e79f/hamm2.png)
Այս օրինակում \(341 > 327\), քանի որ \(4 > 2\)
Եթե երկու եռանիշ թվերի հարյուրավորները և տասնավորները հավասար են, ապա մեծ է այն թիվը, որի միավորը մեծ է:
![hamm3.png](https://resources.cdn.imdproc.am/c010128a-e939-4a2d-93fd-0b2efff59988/hamm3.png)
Այս օրինակում \(526 > 523\), քանի որ \(6 > 3\)
Օրինակ
ա) \(1245 > 687\), քանի որ ձախից քառանիշ թիվ է, իսկ աջից՝ եռանիշ:
բ) \(754 > 568\), քանի որ ձախ թվի հարյուրավորը ավելի մեծ է՝ \(7 > 5\):
գ) \(342 > 339\), քանի որ հարյուրավորները հավասար են՝ \(3 = 3\), և ձախ թվի տասնավորը ավելի մեծ է՝ \(4 > 3\):
դ) \(762 > 761\), քանի որ հարյուրավորները և տասնավորները հավասար են՝ \(7 = 7\), \(6 = 6\), և ձախ թվի միավորը ավելի մեծ է՝ \(2 > 1\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014