ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Թվերի գրառումը
Թվերը գրի են առնվում ընդամենը տասը նշանների միջոցով, որոնք կոչվում են թվանշաններ՝

\(0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9\) թվանշանները կոչվում են արաբական:
Ավելի քան երկու հազար տարի առաջ են ստեղծվել հռոմեական թվանշանները: Հին Հռոմում թվերը գրում էին լատիներեն այբուբենի տառերի միջոցով:
\(I - 1; V - 5; X - 10; L - 50; C - 100; D - 500; M - 1000\)՝ այս տառերը անվանում են հռոմեական թվանշաններ:
Հռոմեական թվանշաններով կարելի է կատարել գումարում և հանում:
Պայմանավորվածության համաձայն, հռոմեական թվանշանները գումարելիս առաջինը գրում են մեծ թիվը, իսկ հետո՝ փոքրը: Հանման ժամանակ գրառումը կատարվում է հակառակ կարգով՝ սկզբում փոքր թիվը, հետո՝ մեծը:
Օրինակ
\(VI = 5+1; IV = 5-1\)
Հին Հայաստանում թվերի գրառման համար օգտագործում էին հայերեն տառերը:

Այս աղյուսակում թվի գրառումը նրա վերևի տառն է, օրինակ՝ \(1\)-ը գրվում է \(Ա\) տառով, \(2\)-ը \(Բ\) տառով, \(10\)-ը \(Ժ\) տառով և այլն:
Օրինակ
Մատենադարանի մուտքի մոտ հայերեն տառերով գրված է նրա հիմնադրման տարեթիվը՝ \(1957:\) Պարզենք այս տարեթվի գրառումը հայերեն տառերով:
Աղյուսակից երևում է, որ \(1000 = Ռ\), \(900 = Ջ\), \(50 = Ծ\), \(7 = Է\):
Պատասխան՝ \(1957 = ՌՋԾԷ\)
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: