ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Մասշտաբի գաղափարը
Ամենակարճ հեռավորությունը երկու կետերի միջև այդ կետերը միացնող հատվածի երկարությունն է:
Երկու հեռավորություն հարմար է համեմատել, եթե դրանք տրվում են նույն չափման միավորներով:
Հաճախ հեռավորությունները բնության մեջ անհրաժեշտ է լինում տեղափոխել գծագրերի և քարտեզների վրա:
Բոլոր հեռավորությունները, որոնք տեղափոխվում են միևնույն քարտեզի վրա պետք է համեմատելի լինեն, այսինքն՝ պահպանեն բնության մեջ եղած հարաբերությունները:
Օրինակ, եթե բնության մեջ մի հեռավորություն \(7\) անգամ մեծ է մյուսից, ապա քարտեզի վրա ևս այն պետք է \(7\) անգամ մեծ լինի:
Որպեսզի բնության մեջ եղած հեռավորությունները տեղափոխվեն քարտեզի վրա օգտագործում են մասշտաբը, որն իրենից ներկայացնում է քարտեզի վրա գտնվող հատվածի երկարության հարաբերությունը համապատասխան հատվածի երկարությանը բնության մեջ:
Մասշտաբը ցույց է տալիս, թե քանի անգամ է հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ` տեղանքում եղած հեռավորությունից:
Քարտեզը կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ բոլոր հեռավորությունները քարտեզի վրա տեղադրված են միևնույն մասշտաբով:

Երբեմն մասշտաբը տրվում է քանոնի տեսքով: Դա հարմար է, քանի որ քանոնի և կարկինի օգնությամբ կարելի է չափել հեռավորությունները քարտեզի վրա և մասշտաբի օգնությամբ գտնել իրական հեռավորությունները տեղանքում (օրինակ՝ կիլոմետրերով):
Ուշադրություն
Հաճախ մասշտաբը տրվում է կոտորակի տեսքով: Այդպիսի մասշտաբը ցույց է տալիս, թե տեղանքի քանի միավորն է համապատասխանում քարտեզի մեկ միավորին (հիմնականում արտահայտվում է սանտիմետրերով):
Վերևի օրինակում քարտեզի \(1\) սմ-ին տեղանքում համապատասխանում է \(25 000 000\) սմ, որոնք հարմար է դարձնել կմ:
Օրինակ
Օգտագործելով քարտեզի \(1\)\(:\)\(12 500 000\) մասշտաբը, գտնենք իրական հեռավորությունը տեղանքի վրա գտնվող \(A\) և \(B\) կետերի միջև, որոնց հեռավորությունը քարտեզի վրա \(7\) սմ է:
Լուծում
Քարտեզի \(1\) սմ-ին համապատասխանում է տեղանքի \(12 500 000\) սմ-ը կամ \(125\) կմ-ը:
Եթե \(1\) սմ-ը \(125\) կմ է, ապա \(7\) սմ-ը կլինի \(125·7\)\(=\)\(875\) կմ:
Պատասխան՝
Իրական հեռավորությունը կետերի միջև \(875\) կմ է:
![]() | Մասշտաբ օգտագործելիս
|
Կարևոր է հիշել, որ մասշտաբի ավելի մեծ կոտորակի դեպքում (երբ հայտարարը ավելի փոքր է) քարտեզը ավելի մանրակրկիտ է կազմված: Այդ դեպքում ասում են, որ մասշտաբը ավելի խոշոր է:
Աղբյուրները
http://o-planete.ru
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012