Բացասական կոտորակային թվերի պատկերումը կոորդինատային ուղղի վրա
Մենք կոորդինատային ուղղի վրա պատկերեցինք 323 խառը թիվը:
ugig2.png
 
Իսկ ինչպե՞ս պատկերել −323 թիվը:
ugig3.png
 
Կարելի է կատարել 323-ը պատկերելու նույն գործողությունները՝
 
O կետից դեպի ձախ՝ −4;−3 հատվածը բաժանել 3 հավասար մասերի և F(3) ծայրակետից դեպի ձախ՝ հաշվելով 2 բաժանում, ստանալ −323 կոորդինատով F−323 կետը:
 
Ավելի հեշտ է օգտվել հետևյալ փաստից՝
 
323 և −323 հակադիր կոորդինատներով կետերը կոորդինատային ուղղի վրա համաչափ են կոորդինատների O սկզբնակետի նկատմամբ:
 Ուրեմն, հակադիր ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա կպատկերվեն որպես O-ից նույն հեռավորությունն ունեցող երկու կետեր, որոնցից մեկը (դրականը) գտնվում է զրոյից աջ, իսկ մյուսը (բացասականը)՝ զրոյից ձախ:  
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: