ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Տասնորդական կոտորակների կլորացումը
Ենթադրենք, թե ասֆալտապատման աշխատանքների կատարման համար չափել են փողոցի երկարությունը և ստացել մ: Իհարկե, անհրաժեշտ ասֆալտի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը դեր չեն խաղում:
Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով զրոներով և ապա ազատվելով այդ զրոներից՝
Ստացված թիվը մոտավորապես է հավասար ճշգրիտ թվին՝ -ին:
Դա գրում են այսպես՝
Այս դեպքում տրված թիվը փոխարինվեց ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը:
Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով:
Նույն թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ : Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի տրվածից մեծ:
Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ:
1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են \(0, 1, 2, 3, 4\) թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով
2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են \(5, 6, 7, 8, 9\) թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով
Օրինակ
Կլորացնենք թիվը:
Եթե կլորացնենք մինչև հազարերորդականների կարգը, կստանանք
Եթե կլորացնենք մինչև հարյուրերորդականների կարգը, կստանանք
Եթե կլորացնենք մինչև տասնորդականների կարգը, կստանանք
Կլորացումը կարելի է շարունակել՝ ստանալով նաև բնական թվեր:
Օրինակ
Եթե կլորացնենք մինչև տասնավորների կարգը, կստանանք
Եթե կլորացնենք մինչև հարյուրավորների կարգը, կստանանք
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: