ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Տասնորդական կոտորակների պատկերումը կոորդինատային ուղղի վրա
Կոորդինատային ուղղի վրա պատկերեցինք 4,8 տասնորդական կոտորակը:
4;5 հատվածը բաժանել 10 հավասար մասերի:  
 
uu.png
 
A(4) կետից դեպի աջ հաշվելով 8 բաժանում ստանում ենք 4,8 կոորդինատով F4,8 կետը:
 
Նկարագրած ձևով կոորդինատային ուղղի վրա կարելի է պատկերել ցանկացած դրական տասնորդական կոտորակ:
Օրինակ
Վերևի նկարի վրա 4,1;4,4;4,5;4,6 կոորդինատներով կետերն են՝ S4,1;H4,4;E4,5;G4,6
 
Գտնենք M,L,K կետերի կոորդինատները:
 
Նկատում ենք, որ նկարի մեկ վանդակը հավասար է 0,1 միավոր:
 
M կետը գտնվում է A(4) կետից չորս վանդակ դեպի ձախ, L կետը գտնվում է A(4) կետից երկու վանդակ դեպի ձախ, իսկ K կետը գտնվում է B5 կետից երկու վանդակ դեպի աջ:
 
Հետևաբար, M կետի կոորդինատն է՝ 40,4=3,6, L կետի կոորդինատն է՝ 40,2=3,8 և K կետի կոորդինատն է՝ 5+0,2=5,2
 
Պատասխան՝ M3,6;L3,8;K5,2
Բացասական տասնորդական կոտորակները, որպես համապատասխան դրական կոտորակների հակադիր թվեր, համաչափ պատկերվում են կոորդինատների O0 սկզբնակետի նկատմամբ:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: