ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Վանկ. միավանկ և բազմավանկ բառեր
Ուշադրություն
Եթե մենք բարձրաձայն արտասանենք շուն բառը, ապա այն կհնչի միանգամից, մեկ շնչով: Իսկ այ սեղան կամ տոնածառ բառերը չենք կարող արտասանել միանգամից, մեկ շնչով: Սեղան բառն արտասանվում է երկու, իսկ տոնածառ բառը՝ երեք շնչով:
Վանկ կոչվում է այն հնչյունը, կամ հնչյունախումբը, որն արտասանվում է միանգամից, մեկ շնչով: 
Ամեն մի վանկում կա մեկ ձայնավոր հնչյուն:
 
Առանց ձայնավորի վանկ լինել չի կարող:
 
Բառի մեջ որքան ձայնավոր կա, նույնքան էլ վանկ կա:
Մեկ վանկ ունեցող բառը կոչվում է միավանկ: 
Մեկից ավելի վանկ ունեցող բառը կոչվում է բազմավանկ: