Ընթերցի՛ր տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:
 
ՇԱՆ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ

Ճռճռան սառնամանիքին շունը կծկվում է, դառնում մի բուռ: Նա աշխատում է ծածկվել պոչով, ցրտից անդադար դողում է ու ինքն իրեն որոշում.
-Միայն թե մինչև ամառ հասնեմ: Այդ ժամանակ, ինչ էլ որ լինի, ինձ համար թեկուզ մի փոքրիկ բույն կշինեմ:
Երբ եղանակը տաքանում է, շունը պառկում է արևի տակ: Նա երկարացնում է թաթերը, պոչը փռում և ինքն իրեն ասում.
-Դե լավ է՜, գլխացավանք է բույն շինելը: Շատ էլ պետք է, այսպես էլ կարելի է ապրել:
 
1. Մտածի՛ր՝ տարվա ո՞ր եղանակին է շունը որոշում բույն շինել:
 
 
2. Մտածի՛ր՝ ո՞րն է այն նախադասությունը, որն օգնեց քեզ պատասխանելու այդ հարցին: