Առաջադրանքի/խնդրի պայմանը

8Մ.
Ընթերցի՛ր տեքստը:
 
ՓՈՔՐԻԿ ՔՈԹՈԹԸ

Սպիտակ քոթոթը մի օր մայրիկին ասաց.
-Մայրի՛կ, ես ուզում եմ թռչել սովորել:
Մայր արջն ասաց.
-Եթե ուզում ես, սովորի՛ր, իսկ ես գնամ ձուկ որսալու:
Ասաց մայրն ու հեռացավ: Քոթոթը երկար ու տխուր հայացքով նայեց, թե ինչպես են թռչում ճայերը: Քոթոթը մտածեց, որ եթե արագ վազի, կկարողանա թափ առնել և թռչել: Մի քանի անգամ փորձեց, բայց ոչինչ չստացվեց: Հետո մտածեց, որ ճիշտ կլինի ժայռի վրայից թռչի: Մի կերպ բարձրացավ ժայռը, թռավ... Ոչինչ չստացվեց, իզուր գլուխը խփեց սառույցներին:
Հետո քոթոթն ինքն իրեն ասաց.
-Թռչունները թռչում են, որովհետև թևեր ունեն: Ավելի լավ է, սպասեմ, մինչև իմ թևերն էլ կաճեն: Իսկ հիմա գնամ մայրիկիս հետ ձուկ որսալու:
Օգտվելով տեքստից՝ ավելացրո՛ւ տրված նախադասությունների շարունակությունը:
 
1. Քոթոթը երկար ու տխուր հայացքով նայեց, թե
 
 
2. Թռչունները թռչում են, որովհետև