ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Նշի՛ր՝ նկարազարդումներից ո՞րն է համապատասխանում տրված տեքստի բովանդակությանը:
 
ՇՈՒՌ ԵԿԱԾ ԿՐԻԱՆ
Այս դեպքը շատ վաղուց է պատահել: Մի անգամ հյուսիսից ուժեղ քամի փչեց: Քամին այնքան ուժեղ էր, որ նույնիսկ ծանր պատյան ունեցող կրիային քշեց և շուռ տվեց մեջքի վրա: Քամին դադարեց, բայց կրիան այդպես էլ իր պատյանի վրա շուռ եկած մնաց: Կենդանիները փորձեցին օգնել նրան, բայց ոչինչ չստացվեց: Չէ՞ որ կրիան շատ ծանր էր: Այդպես կրիան մնաց մեջքի վրա պառկած: Նա ամեն ինչ շուռ տված էր տեսնում, նույնիսկ՝ երազները: Որոշ ժամանակ անց կրիան սկսեց բառերն էլ շուռ տված ասել: Օրինակ, եթե պիտի գորտին բարևեր, ասում էր.
-Տրո՛գ, ևրաբ:
Սա տևեց այնքան ժամանակ, մինչև հարավից մի ուժեղ քամի փչեց: Հարավային քամին կրկին շուռ տվեց կրիային և կանգնեցրեց ոտքի վրա: Ամեն ինչ իր տեղն ընկավ: Կրիան սկսեց ճիշտ արտասանել բոլոր բառերը: