Բառերի տեսակներն ըստ կազմության
Բառերն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր:
Պարզ բառերը կազմված են միայն մեկ արմատից:   
Օրինակ
ծառ, տերև, պտուղ, ուղի, շատ, զգույշ:
Բարդ բառերը կազմված են մեկից ավելի արմատներից:     
Օրինակ
տերևաշատ (տերև - ա - շատ), ծառուղի (ծառ - ուղի), պտղաբեր (պտուղ ա բեր):
Ուշադրություն
Բարդ բառերի արմատները կարող են միանալ հոդակապով և առանց հոդակապի: Օրինակ՝ ծաղկահյուս – ծաղկաման, լուսաբաց – լուսառատ:
Ածանցավոր բառերը կազմված են արմատից և մեկ կամ ավելի ածանցներից: 
Օրինակ
ծառաստան, անպտուղ, թարմությունանզգուշորեն:
Ուշադրություն
Նոր բառերի կազմության ժամանակ արմատների մեջ երբեմն հնչյունների փոփոխություն է տեղի ունենում: Օրինակ՝ լույս – լուսավոր, լուսաաստղ, գիր – գրություն, գրասեղան, պտուղ - պտղատու: