Առաջադրանքի/խնդրի պայմանը

3Մ.
circus arena animals1.png
 
Կարդա բանաստեղծական հատվածը:
  
Պոչը փռած հատակին,
Չալ ալքլորը շալակին
Պար է գալիս աղվեսը....
Սկսվում է կրկեսը:
Արջն է գալիս մոխրագույն՝
Փոքրիկ տաշտակը ձեռքին,
Լողացնում է տաշտակում
Իր կարգապահ ձագուկին:
Մի շնիկ է թռչկոտում՝
Վագրին դարձրած վազող ձի,
Կապիկն ընկույզ է ջարդում՝
Նստած հսկա առյուծին....
Գալիս է և կենգուրուն
Երեք ձագուկ տոպրակում,
Ձագուկները դուրս թռչում,
Ցատկոտում են ու պարում....
      
(ըստ Ս. Մուրադյանի)
 
1. Պատասխանի՛ր հարցին:
 
Քանի՞ տեսակի կենդանի ելույթ ունեցավ կրկեսում: -
 
2. Ճի՞շտ է արդյոք:
 
Ո՞ր կենդանին է ձիու դեր խաղում: -  
Աղբյուրները
https://img5.cliparto.com/pic/xl/267529/6492939-circus-arena-cartoon-design-classic-stage-with.jpg