Առաջադրանքի/խնդրի պայմանը

6Մ.
Հատվածի նախադասություններից մեկն ավելորդ է (նրա հաղորդած տեղեկությունն ուղղակիորեն չի կապվում մյուս տեղեկությունների հետ):
  
Կարդա՛ հատվածը, գտի՛ր այդ նախադասությունը և գրի՛ր այն նշող թիվը:
  
dove.jpg
 
\(1\) Աղավնին նստակյաց թռչուն է, ունի փոքրիկ գլխիկ և կարճ, բայց ամուր ոտքեր: \(2\) Նա և՛ գերազանց թռչում է, և՛ լավ քայլում գետնին: \(3\) Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով: \(4\) Սակայն կյանքի առաջին օրերին ձագերը կերակրվում են թանձր կաթ կամ ջրիկ կաթնաշոռ հիշեցնող զանգվածով, որ մարդիկ հեքիաթներում աղավնու կամ թռչնի կաթ են անվանել: \(5\) Մեր օրերում մեծ պահանջարկ ունեն «Թռչնի կաթ» կոչվող կոնֆետներն ու տորթերը, որ շատ նուրբ են ու համեղ: \(6\) Աղավնիները հավատարիմ թռչուններ են, շատ լավ հոգ են տանում իրենց ձագուկների մասին:
 
Պատասխան՝ :
Աղբյուրները
https://bayeuxlisieux.catholique.fr/wp-content/uploads/sites/18/2019/02/received_435095220643800site.jpeg