Առաջադրանքի/խնդրի պայմանը

4Մ.
Ոզնիներն ապրում են ջրից հեռու և խուսափում են նույնիսկ անձրևից: Գտի՛ր այն փաստը, որով կարելի է հիմնավորել, թե ինչո՛ւ են ոզնիները խուսափում ջրից: Գրի՛ր այդ նախադասությունը նշող թիվը:
 
cute-hedgehog-vector-20868695.jpg
 
\(1.\) Ոզնիներն ապրում են ջրային տարածքներից հեռու՝ անտառի բացատներում, պուրակներում, այգիներում, գետերի հովիտներում, որտեղ կան թփուտներ ու մրգատու ծառեր: \(2.\) Նրանք սնվում են միջատներով, թրթուրներով, ուտում են նաև սունկ, հատապտուղներ: \(3.\) Աղվեսը, գայլը, օձերը և ուրիշ կենդանիներ խուսափում են ոզնիներից, որովհետև ոզնու փշերը ծակծկում ու վիրավորում են նրանց: \(4\) Սակայն ոզնին մի թուլություն ունի, որից փորձում են օգտվել նրա թշնամիները: \(5.\) Ոզնիների փշերը ջրից փափկում են և չեն կարողանում պաշտպանել իրենց տիրոջը: \(6.\) Այդ պատճառով ոզնիներին հետապնդող թշնամիները փորձում են նրանց մոտեցնել ջրային տարածքներին:
 
Պատասխան՝ :
Աղբյուրները
https://cdn1.vectorstock.com/i/1000x1000/86/95/cute-hedgehog-vector-20868695.jpg