Առաջադրանքի/խնդրի պայմանը

4Մ.
Նկարում բերված են ծովի ջրում առավել մեծ քանակներով հանդիպող հինգ իոնների նշանները:
 
electrolytes.jpg
 
Ելնելով պարբերական համակարգում համապատասխան տարրերի դիրքից, որոշի՛ր.
 
1. Որքա՞ն է այդ իոններին համապատասխանող տարրերի ատոմներից առավել փոքր շառավիղ ունեցողի ջրածնային միացության 173 մոլ քանակում պրոտոնների քանակը (մոլ):
 
2. Որքա՞ն է այդ իոններին համապատասխանող տարրերի ատոմներից առավել մեծ շառավիղ ունեցողին համապատասխանող պարզ նյութի 0.51 մոլ քանակով նմուշի և ջրածնի ավելցուկի փոխազդեցության վերջանյութի զանգվածը (գ):
 
Պատասխան 1.
 
Պատասխան 2.