Առաջադրանքի/խնդրի պայմանը

6Մ.
Ներկայացված միացություններից՝ NaCl,H2SO4,K2SO4,Cl2 միայն կովալենտային բևեռային կապեր պարունակող միացության որոշակի զանգվածով \(98\) % զանգվածային բաժնով ջրային լուծույթի մեջ մտցրել են փոխազդեցության համար անհրաժեշտ զանգվածով պղնձի թիթեղ, իսկ անջատված գազն անցկացրել \(5\) %-անոց բրոմաջրով՝ մինչև վերջինիս գունազրկվելը:
  
Գրի՛ր համապատասխան ռեակցիաների հավասարումները և հաշվի՛ր.
 
1. Որքա՞ն է փոխազդած պղնձի զանգվածը (գ), եթե փոխազդած բրոմաջրի զանգվածը 2656 գրամ է:
 
2. Որքա՞ն է գազի անջատումից հետո մնացած առաջին լուծույթի զանգվածը (գ):
 
Պատասխան 1.
 
Պատասխան 2.