ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Նյութերի հատկությունները
Բոլոր նյութերը բնութագրվում են որոշակի հատկություններով: Նյութերի հատկություններից են օրինակ, ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, մագնիսական հատկությունը, ամրությունը ( պինդ նյութի դեպքում): Ի դեպ, սրանք բոլորը նյութի ֆիզիկական հատկություններն են, որոնք բացառապես կախված են նյութի կառուցվածքից:
Հատկություննայն բնութագրիչն է, որով նյութերը նմանվում են իրար կամ տարբերվում միմյանցից:
Սովորական պայմաններում նյութերի ագրեգատային վիճակները երեքն են՝ պինդ, հեղուկ ու գազային:
Պինդ նյութեր են, օրինակ՝ ոսկին, շաքարը, կավիճը և այլն:



Հեղուկ նյութեր են` կաթը, նավթը, բուսական յուղը և այլն:



Գազային նյութեր են` թթվածինը, ջրածինը, ածխաթթու գազը և այլն:



Արտաքին պայմաններից կախված՝ միևնույն նյութը կարող է լինել տարբեր ագրեգատային վիճակներում:
Օրինակ
Ջուրը ցածր ջերմաստիճանում պինդ է, (\(101\) ԿՊա մթնոլորտային ճնշման պայմանում)` հեղուկ, իսկ բարձր ջերմաստիճանում՝ գոլորշի:



Տարբեր հատկություններից ելնելով՝ նյութերը կիրառում են տարբեր նպատակներով: