Սովորական պայմաններում նյութերը կարող են լինել գազային,հեղուկ, պինդ ագրեգատային վիճակներում: Ցածր ջերմաստիճան և բարձր ճնշում կիրառելով  հնարավոր է բոլոր նյութերը վերածել պինդ վիճակի: Ըստ կառուցվածքային մասնիկների դասավորվածության տարբերում են բյուրեղային և ամորֆ նյութեր: 
 
Ամորֆ վիճակում նյութը հալման հաստատուն ջերմաստիճան չունի, տաքացնելիս այն աստիճանաբար փափկում է և, ի վերջո, հոսուն վիճակի անցնում: Պատճառն այն է, որ ամորֆ նյութը կազմող մասնիկները տարածական կանոնավոր դասավորություն չունեն, և այդ առումով նման նյութերն օժտված են և՛ պինդ, և՛ հեղուկ նյութերի հատկություններով: Ամորֆ նյութերից են, օրինակ՝ պլաստիլինը,  տարբեր խեժեր, ապակին, մոմը և այլն:
 
Պինդ բյուրեղային նյութերին հատուկ է մասնիկների (ատոմների, իոնների, մոլեկուլների) կանոնավոր, ճշգրիտ, տարածության մեջ կրկնվող դասավորությունը: Բյուրեղներում մասնիկները միմյանց միջև գործող ուժերի շնորհիվ դասավորվում են կանոնավոր տարածական բյուրեղավանդակում:
Այն կետերը, որոնցում դասավորված են բյուրեղավանդակը կազմող մասնիկները, անվանվում են բյուրեղավանդակի հանգույցներ, իսկ բյուրեղավանդակում անընդհատ կրկնվող փոքրագույն բջիջները՝ տարրական բջիջներ:
Բյուրեղավանդակների հանգույցներում դասավորված մասնիկների տեսակից ու դրանց միջև քիմիական կապի բնույթից ելնելով՝ տարբերում են իոնային, ատոմային, մոլեկուլային և մետաղական բյուրեղավանդակներ:
Իոնային բյուրեղավանդակի  հանգույցներում էլեկտրաբացասականությամբ միմյանցից կտրուկ տարբերվող մետաղի և ոչ մետաղի իոններ են կապված իոնային կապով  (\(NaCI, KF, RbBr, CsJ\)  և այլն):
 
nimages (14).jpgnimages (19).jpg
 
Նատրիումի և կալցիումի քլորիդների բյուրեղավանդակները
 
Ատոմային բյուրեղավանդակներիհանգույցներում առանձին ատոմներ են, որոնք միմյանց կապված են շատ ամուր կովալենտային կապերով: Նման բյուրեղավանդակով նյութի օրինակներ են ՝գրաֆիտը և ալմաստը (ածխածնի  \((C)\)  տարաձևությունները):
 
nimages (24).jpgnUntitled.png
 
Մոլեկուլային  բյուրեղավանդակներիհանգույցներում մոլեկուլներ են, որոնց միջև գործող ուժերը (միջմոլեկուլային ուժեր) համեմատաբար թույլ են, իսկ մոլեկուլի ներսում գործում են կովալենտային ամուր կապեր:
 
Այդ պատճառով նման բյուրեղավանդակով նյութերը կարծր չեն, ցնդող են (դրա հետ կապված` հաճախ հոտ ունեն), դրանց հալման ջերմաստիճանները սովորաբար ցածր են: Այդպիսի բյուրեղավանդակով նյութի օրինակ է յոդը, պինդ վիճակում ածխածնի \((IV)\) օքսիդը՝ «չոր սառույցը»:
 
ndownload.pngndownload (2).jpg
 
Մետաղների ատոմներից կազմված նյութերում քիմիական կապը մետաղական է, և համապատասխանաբար, առաջանում են մետաղական բյուրեղավանդակներ, ինչով էլ պայմանավորված են մետաղների հատկությունները` բնորոշ մետաղական փայլը, կռելիությունը, բարձր ջերմահաղորդականությունն ու էլեկտրահաղորդականությունը և այլն:

ndownload.jpgnimages (21).jpg
Պղնձի բյուրեղավանդակը           Երկաթի բյուրեղավանդակը