ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն

Լուծույթների հատկությունները կախված են լուծույթում պարունակվող նյութի քանակից, ուստի այդ հատկությունները նկարագրելիս պետք է անպայման նշել լուծույթի բաղադրությունը։
Լուծույթի քանակական բաղադրության մոտավոր (որակական) գնահատման նպատակով օգտագործում են խիտ և նոսր լուծույթներ հասկացությունները:
Խիտ լուծույթը լուծված նյութի համեմատաբար մեծ քանակություն է պարունակում՝ այնպես, որ լուծիչի ու լուծվող նյութի քանակությունները համաչափելի են։ Օրինակ' \(8°C \)ջերմաստիճանում \(100\) գ ջրում \(160\) գ արծաթի նիտրատ է լուծվում, ուստի ստացվածը խիտ լուծույթ է (\(100\) գրամն ու \(160\) գրամը համաչափելի մեծություններ են)։
Նոսր լուծույթում լուծված նյութի փոքր քանակություն է պարունակվում՝ լուծիչի քանակության հետ անհամաչափելի։ Օրինակ՝ \(8°C\) ջերմաստիճանում \(100\) գ ջրում \(0,02\) գ կալցիումի սուլֆատ է լուծվում, ուստի ստացվածը նոսր լուծույթ է (\(100\) գրամն ու \(0,02\) գրամը համաչափելի մեծություններ չեն)։
Հարկ է ավելացնել, որ խիտ լուծույթ ու հագեցած լուծույթ հասկացությունները չի կարելի նույնացնել։ Լուծույթը կարող է հագեցած լինել, բայց՝ նոսր, իսկ կարող է նաև՝ չհագեցած լինել, բայց՝ խիտ։
Այնուամենայնիվ, նոսր և խիտ հասկացությունները բավական անորոշ են, քանի որ լուծույթում առկա նյութի կոնկրետ քանակությունը չեն բացահայտում։ Մինչդեռ շատ հաճախ հարկավոր է հաշվի առնել, թե այս կամ այն լուծույթն ի՞նչ քանակությամբ նյութ է պարունակում, այսինքն՝ իմանալ լուծույթի ճշգրիտ քանակական բաղադրությունը։
Լուծույթի քանակական բաղադրությունն ընդունված է արտահայտել զանգվածային բաժնով, որը նշանակվում է հունական այբուբենի օմեգա՝ , տառով։
Լուծված նյութի զանգվածային բաժինը լուծված նյութի զանգվածի՝ \(m\) (ն-թ), հարաբերությունն է լուծույթի զանգվածին՝ \(m\) (լ-թ)։
կամ տոկոսներով
Օրինակ
\(400\) գ ջրում \(20°C\) ջերմաստիճանում \(100\) գ կերակրի աղ է () լուծված։ Որոշե՛ք աղի զանգվածային բաժինն այդ լուծույթում։

կերակրի աղ՝ նատրիումի քլորիդ

ջուր

աղի ջրային լուծույթ
Լուծման քայլերը.
1.Նախ որոշենք լուծույթի զանգվածը.
\(m\) (լ-թ) \(= m\) (ջուր) \(+ m\) (աղ), այսինքն՝ \(m\) (լ-թ) \(= 400 + 100 = 500\) գ
2.Ըստ սահմանման՝ որոշենք աղի զանգվածային բաժինը լուծույթում.
այսինքն՝ կամ \(20\)%