ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Գազի հարաբերական խտությունը հաշվելիս ընդունում ենք, որ օդի մոլային զանգվածը հավասար է \(29 գ/մոլի\): Սակայն օդը մի շարք գազերի՝ ազոտի, թթվածնի, ածխաթթու, ինչպես նաև իներտ գազերի խառնուրդ է:


Ինչպե՞ս են հաշվում օդի միջին մոլային զանգվածը:
Հասկանալի է, որ ցանկացած գազային խառնուրդի միջին մոլային զանգվածը պայմանավորված է նրա յուրաքանչյուր բաղադրամասի մոլային զանգվածով և մասնաբաժնով \((a)\): Մասնաբաժինը կարող է արտահայտվել քանակ \((n)\), ծավալ \((V)\), մոլեկուլների թիվ \((N)\), ծավալային բաժին և այլ ֆիզիկական մեծությունների միջոցով:
Միջին թվաբանականի դատողությամբ` \(n\) թվով բաղադրամաս ունեցող գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի հաշվարկի ընդհանուր բանաձևը կլինի.
Օրինակ՝ հաշվենք օդի միջին մոլեկուլային զանգվածը (ամբողջ թվի ճշտությամբ), ընդունելով, որ այն կազմված է ըստ ծավալի \(78\) % ազոտից, \(21\) % թթվածնից և \(1\) % հելիումից.
Կամ մեկ այլ օրինակ. հաշվենք այսպես կոչված "շառաչող գազի" (\(2 : 1\) մոլային հարաբերությամբ ջրածին և թթվածին գազերի խառնուրդ) միջին մոլային զանգվածը.

գ/մոլ: