![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Նյութի խտությունը որոշակի քանակով նրա զանգվածի և ծավալի հարաբերությունն է, որը հաշվում են ֆիզիկայի դասընթացից ձեզ արդեն հայտնի հետևյալ բանաձևով`
, որտեղ համարիչում նյութի զանգվածն է, իսկ հայտարարում՝ նյութի ծավալը:
Միավորների միջազգային համակարգում նյութի խտության չափման միավորը \(կգ/մ³\) է, սակայն քիմիայի դասընթացում նպատակահարմար է այլ միավորների կիրառումը.
պինդ նյութերի դեպքում՝ \(գ/սմ³\), hեղուկների դեպքում՝ \(գ/մլ\), իսկ գազային նյութերի դեպքում՝ \(գ/դմ³\), կամ՝ \(գ/լ\ \):
Ավոգադրոյի օրենքից բխում է, որ գազի խտությունը (գ/լ) կարելի է հաշվել ըստ բանաձևի, որտեղ համարիչում տվյալ գազի մոլային զանգվածն է (գ/մոլ), իսկ հայտարարում
գազի մոլային ծավալն է, որը բոլոր գազերի համար նույն արժեքն ունի. նորմալ պայմաններում այն հավասար է \(22,4\) լ/մոլ:
Եթե հայտնի է հետազոտվող գազի խտությունը, ապա կարող ենք հաշվել նրա մոլային զանգվածն ըստ հետևյալ բանաձևի՝
Խտության բանաձևից հետևում է նաև, որ տարբեր գազերի խտությունները հարաբերում են իրար այնպես, ինչպես նրանց մոլային զանգվածները`
Եթե , ապա՝ , իսկ եթե , ապա՝ , այլ կերպ ասում են՝ առաջին գազը թեթև է երկրորդ գազից և հակառակը:
![image102.jpg](https://resources.cdn.imdproc.am/b655563e-ea3e-43cd-b771-e4f8691f9df9/image102.jpg)