![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Քիմիական ռեակցիաների ժամանակ նյութերը փոխազդում են միմյանց հետ, որի հետևանքով այլ նյութեր են առաջանում:
Հարց է առաջանում. ռեակցիաների ընթացքում արդյո՞ք տեղի է ունենում փոխազդող նյութերի ընդհանուր զանգվածի փոփոխություն:
Այս հարցի վերաբերյալ գիտնականները տարբեր կարծիքներ ունեին: Օրինակ՝ Ռոբերտ Բոյլը (անգլիացի գիտնական), բաց անոթում տարբեր մետաղներ շիկացնելուց առաջ, և հետո դրանք կշռելով՝ նկատել է, որ մետաղների զանգվածները մեծանում են: Այդ փորձերի հիման վրա գիտնականը հանգել էր սխալ եզրակացության, ըստ որի՝ քիմիական ռեակցիայի ընթացքում ելանյութերի գումարային զանգվածը մեծանում է:
![th (1).jpg](https://resources.cdn.imdproc.am/116fdc4d-1e61-40b2-a41d-25d6f9bab0de/th%20%281%29.jpg)
![220px-Boyle_air_pump.jpg](https://resources.cdn.imdproc.am/4d160917-81ec-4107-9585-7223b6e60d6b/220px-Boyle_air_pump.jpg)
Ռոբերտ Բոյլ Ռոբերտ Բոյլի փորձը
(\(1627-1691\))
Ի տարբերություն Բոյլի՝ ռուս մեծ գիտնական Միխայիլ Լոմոնոսովը նման փորձ իրականացրել է փակ անոթում ու հանգել այն եզրակացության, որ փոխազդող նյութերի գումարային զանգվածը շիկացումից առաջ ու հետո անփոփոխ է մնում:
![085-3.jpg](https://resources.cdn.imdproc.am/d96f0953-63b6-4a94-84e3-38260ef5fe1c/085-3.jpg)
Նյութերի զանգվածի պահպանման
օրենքի ցուցադրում
Փորձի հիման վրա նման եզրակացությանն եր հանգել նաև ֆրանսիացի գիտնական Լավուազիեն:
![th.jpg](https://resources.cdn.imdproc.am/b4403bc9-e8bf-4eed-beaa-d5e51e2b4caf/th.jpg)
![attach.jpg](https://resources.cdn.imdproc.am/63d18233-a09f-4a49-ba8a-7d026b7f20e0/attach.jpg)
Միխայիլ Լոմոնոսով Անտուան Լավուազիե
(\(1711-1765\)) (\(1743-1794\))
Մ. Լոմոնոսովի և Ա. Լավուազիեի աշխատանքների հիման վրա ձևակերպվել է նյութի զանգվածի պահպահման օրենքը:
Քիմիական ռեկցիայի մեջ մտնող նյութերի զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանքով առաջացած նյութերի ընդհանուր զանգվածին: Այսինքն՝ սկզբնանյութերի և վերջնանյութերի զանգվածները հավասար են:
Սկզբում օրենքն ընդունվեց անվստահությամբ, քանի որ շատ քիմիական ռեակցիաների ժամանակ արտաքնապես թվում էր, թե տեղի ունի զանգվածի փոփոխություն:
Օրինակ՝ փայտի այրումը, որի հետևանքով այն փոխարկվում է մոխրի:
![th (3).jpg](https://resources.cdn.imdproc.am/cb196030-6c1f-4ef9-8b4d-dec2849efe32/th%20%283%29.jpg)
![th (4).jpg](https://resources.cdn.imdproc.am/5aa2f25e-2285-4cdf-be05-8bc2a5ebd57c/th%20%284%29.jpg)
Մեծ քանակով փայտ այրելիս մնում է քիչ քանակությամբ մոխիր, և թվում է, թե այրումից առաջացած նյութերն անհետ կորչում են:
Սակայն աստիճանաբար, ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունների հիման վրա գիտնականները եկան այն համոզման, որ օրենքը բոլոր դեպքերում ճիշտ է արտացոլում տեղի ունեցող քիմիական երևույթները:
Ուշադրություն
Քիմիական ռեակցիայի համար նյութի զանգվածի պահպանման օրենքը լիովին կիրառելի է: Քիմիական ռեակցիաների ընթացքում տեղի է ունենում ատոմների վերադասավորում, իսկ ատոմների թիվը և յուրաքանչյուր ատոմի զանգվածը մնում են անփոփոխ: Եթե յուրաքանչյուր տարրի ատոմների թիվը և, հետևաբար, նրանց ընդհանուր զանգվածը չի փոխվում, ապա
ելանյութերի զանգվածը պետք է միշտ հավասար լինի ռեակցիայի արդյունքում ստացված նյութերի ընդհանուր զանգվածին:
Քիմիական ռեակցիաների հավասարումների կազմումը և գործնական կարևոր հաշվարկների կատարումը հիմնված են զանգվածի պահպանման օրենքի վրա:
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան
Քիմիա 8
Երևան
2014