ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Ածխածնի ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը
Ածխածին \((C)\), սիլիցիում \((Si)\), գերմանիում \((Ge)\), անագ \((Sn)\) և կապար \((Pb)\) տարրերը կազմում են տարրերի պարբերական համակարգի \(IVA\) խումբը, որը սովորաբար անվանում են ածխածնի ենթախումբ:
Ուշադրություն
Այս տարրերից ածխածինն ու սիլիցիումը ոչ մետաղներ են, գերմանիումը միջանկյալ տեղ է զբաղեցնում, իսկ անագն ու կապարը մետաղներ են:





Ածխածնի ենթախմբի տարրերի ատոմների արտաքին էներգիական մակարդակում առկա է չորսական էլեկտրոն:

Այդ ենթախմբի տարրերն իրենցից ավելի փոքր էլեկտրաբացասականությամբ օժտված տարրերի, օրինակ՝ մետաղների հետ առաջացրած միացություններում, ցուցաբերում են բացասական օքսիդացման աստիճան \((-4)\)
Իրենցից ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ օժտված տարրերի, օրինակ՝ թթվածնի կամ ֆտորի հետ առաջացրած միացություններում, \(IVA\) խմբի տարրերը ցուցաբերում են հիմնականում \(+2\) և \(+4\) օքսիդացման աստիճաններ։
\(IVA\) խմբի տարրերի բարձրագույն օքսիդներն ունեն բանաձև, որտեղ \(R\)–ը այդ խմբի ցանկացած տարր է: Այդ օքսիդներին համապատասխանում են բանաձևն ունեցող թույլ, անկայուն թթուները, ընդ որում, կարգաթվի մեծացման հետ, դրանց թթվային հատկություններն ավելի ու ավելի են թուլանում:
Թույլ թթուներ՝
Երկդիմի հիդրօքսիդներ`
\(IVA\) խմբի տարրերն առաջացնում են բանաձևով գազային ջրածնային միացություններ, որոնց կայունությունը ենթախմբում տարրերի կարգաթվի աճմանը զուգընթաց կտրուկ նվազում է, իսկ կապարն արդեն ջրածնային միացություն չի առաջացնում:
Օրինակ՝

Ածխածնի ջրածնային միացություն է օրինակ՝ մեթանը \((\)\()\)
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015