Տեսություն

Առարկայի կարգավորում
Քայլ 1.
  1. Մուտք գործեք ընտրացանկի «Առարկաներ» բաժինը։ 
  2. «Իմ առարկաները» բլոկում սեղմեք «Խմբագրել առարկաները» կոճակը։  
Screenshot_30.png
 
Քայլ 2.
  
Դուք գտնվում եք «Իմ առարկաները» էջում։ 
  
Աղյուսակում Դուք տեսնում եք՝
  1. Ձեր առարկայի անվանումը։ 
  2. Ձեր ստեղծած ուսուցողական ծրագրերի քանակը։
  3. Սեղմեք առարկայի անվանման վրա։
Screenshot_31.png
 
Քայլ 3.
 
Դուք գտնվում եք Ձեր առարկայի էջում։
  
Աղյուսակում Դուք տեսնում եք՝
  1. Սեղմեք «Առարկայի կարգավորումներ» կոճակը։
  2. Դուք կարող եք տեղաշարժման շղթայով վերադառնալ նախորդ էջերին։ Այս դեպքում փոփոխությունները չեն պահպանվի։ 
  3. Եթե Դուք ցանկանում եք ջնջել Ձեր հեղինակային ծրագիրը, ապա սեղմեք «Ջնջել առարկան» կոճակը։ Ուշադիր կարդացեք նախազգուշական տեքստը, ապա հաստատեք հեռացումը։
Screenshot_37.png
 
Քայլ 4.
  
Քայլ 3-ում Դուք սեղմել եք «Առարկայի կարգավորումներ» կոճակը։
  
Դուք գտնվում եք «Առարկայի կարգավորումներ» էջում։
  
Դուք կարող եք խմբագրել՝
  1. Առարկայի անվանումը,
  2. Ձեր առարկայի պատկերանշանը,
  3. Աջից տեսանելի է նախադիտումը՝ ինչպես այդ առարկան կտեսնեն աշակերտները։
  4. Սեղմեք «i» նշանը՝ հուշումներ ստանալու համար։  
  5. Նախադիտման բավարար արդյունքների պարագայում սեղմեք «Պահպանել» կոճակը։
  6. Եթե ոչինչ փոփոխելու կարիք չկա, ապա սեղմեք «Չեղարկել»։
  7. Դուք կարող եք տեղաշարժման շղթայով վերադառնալ նախորդ էջերին։ Այս դեպքում փոփոխությունները չեն պահպանվի։ 
Screenshot_38.png
Ծրագրի կարգավորումներ
Քայլ 1.
  1. Մուտք գործեք «Առարկաներ» բաժինը։  
  2. «Իմ առարկաները» բլոկում սեղմեք «Խմբագրել առարկաները» կոճակը։
Screenshot_30.png
 
Քայլ 2.
  
Դուք գտնվում եք «Իմ առարկաները» էջում։
  
Աղյուսակում Դուք տեսնում եք՝
  1. Ձեր առարկայի անվանումը։ 
  2. Ձեր ստեղծած ուսուցողական ծրագրերի քանակը։
Սեղմեք առարկայի անվանման վրա։
 
Screenshot_31.png
 
Քայլ 3.
  
Դուք գտնվում եք Ձեր առարկայի էջում։ 
 
Աղյուսակում Դուք տեսնում եք՝
  1. Ձեր ստեղծած ուսումնական ծրագրերը։
  2. Յուրաքանչյուր ծրագրի կարգավիճակը (հրապարակված է/հրապարակված չէ)։
Screenshot_39.png
 
Ծրագրի բովանդակությունը
  
Ծրագրի բովանդակությունը խմբագրելու համար սեղմեք ծրագրի անվանման վրա, օրինակ՝  «7-րդ դասարան»։
 
Screenshot_40.png
 
Հաջորդիվ խմբագրեք ծրագրի բովանդակությունը՝ հետևելով «Առարկայի ստեղծում» գլխի ցուցումներին (Ձեր առարկայում ավելացրեք/հեռացրեք, տեղափոխեք, անվանափոխեք թեմաներ, ենթաթեմաներ և ուսումնական օբյեկտներ)։
 
Screenshot_18.png
 
Ծրագրի հրապարակման կարգավորումները։

Ծրագրի հրապարակման կարգավորումների խմբագրման համար՝
  • Ձեր առարկայի էջում սեղմեք ծրագրի անվանման վրա, օրինակ՝ «7-րդ դասարան»։  

Screenshot_42.png
 
  • Հաջորդիվ սեղմեք «Հրապարակման կարգավորումներ» կոճակը։
  • Եթե Դուք ցանկանում եք ջնջել ծրագիրը, ապա սեղմեք «Ջնջել առարկան» կոճակը։ Ուշադիր կարդացեք նախազգուշական տեքստը, ապա հաստատեք հեռացումը։
Screenshot_19.png 
  
Դուք սեղմել եք «Հրապարակման կարգավորումներ» կոճակը։  
  
Դուք հայտնվել եք ծրագրի հրապարակման կարգավորումների էջում։
  
Այստեղ Դուք կարող եք՝
  1. Փոփոխել ծրագրի անվանումը։
  2. Փոփոխել հրապարակման կարգավորումները (հրապարակված է / հրապարակված չէ)։
  3. Եթե ընտրել եք «հրապարակել», ապա կարող եք նշել այն դասարանը կամ դասարանները, որոնց համար հրապարակվելու է տվյալ ծրագիրը։
  4. Նախադիտման բավարար արդյունքների պարագայում սեղմեք «Պահպանել» կոճակը։
  5. Եթե ոչինչ փոփոխելու կարիք չկա, ապա սեղմեք «Չեղարկել»։
  6. Դուք կարող եք տեղաշարժման շղթայով վերադառնալ նախորդ էջերին։ Այս դեպքում փոփոխությունները չեն պահպանվի։ 
Screenshot_20.png