ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Գրատախտակի մոտ պատասխանելու հոգեբանական արգելքների հաղթահարում ԻմԴպրոցի օգնությամբ
Հայտնի է, որ որոշ սովորողներ դասի ժամանակ հաճույքով չեն պատասխանում դասը գրատախտակի մոտ։ Հաճախ պատճառը հասարակական ելույթների և գնահատականների նկատմամբ վախն է։ 
 
Գրատախտակի մոտ պատասխանելու բարդույթներ, որպես կանոն, ունենում են երկու տիպի սովորողներ․
  • բացասական փորձը վերապրած, տանը և դպրոցում սակավ աջակցություն և դրական գնահատական ստացած և արդյունքում իրենց ուժերին անվստահ, «հերթական» տապալումից վախեցող;
  • նրանք, ում տանը չափազանց հաճախ են գովում, բարձր ինքնագնահատականով սովորողները, որոնց համար «տապալում» նշանակում է ցանկացած ոչ կատարյալ պատասխանը։
Ուսուցչի խնդիրն է հնարավորինս օգնել այդպիսի աշակերտներին հավասարակշռություն գտնել, հաղթահարել վախերը և ներքին դիմադրությունները։
  • Ցածր ինքնագնահատականով աշակերտին ներշնչել վստահություն իր ուժերի նկատմամբ, ամրապնդել հաջողության զգացողությունը։ 
  • Բարձր ինքնագնահատականով աշակերտին մեղմորեն, սակայն հետևողականորեն ցույց տալ օբյեկտիվ գնահատականը և բացատրել, որ կյանքում ամեն ինչ կատարյալ չէ և յուրաքանչյուր սխալի վրա կարելի է աշխատել՝ լավագույն արդյունքի հասնելու համար։
ԻմԴպրոց կայքը ուսուցչին օգտակար, օժանդակող գործիք է սովորողների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու համար։
 
2zakompom.png
Ինչպե՞ս է օգնում ԻմԴպրոց կայքը սովորողներին և ուսուցչին դասարանում աշխատանքի ժամանակ
  • ԻմԴպրոց կայքում առաջադրանք լուծելիս սովորողն անմիջապես տեսնում է իր արդյունքը, որը համակարգն ինքնեկ հաշվել է։ 
     
  • Գնահատականը (միավորների քանակը, ստուգված է/ստուգված չէ) օբյեկտիվ է և կախված չէ ո՛չ ուսուցչից, ո՛չ շրջակա միջավայրից։ Այսպիսով, ժամանակի ընթացքում սովորողն ավելի հաճույքով է գնում ինքնաստուգման։ 
     
  • Եթե սովորողը սխալ է լուծել առաջադրանքը, ապա նա անմիջապես տեսնում է, թե որտե՞ղ է սխալ թույլ տվել։ Լուծման քայլերի շնորհիվ (Իմ+ բաժանորդագրության շրջանակներում) նա կարող է դասարանի հետ միասին վերլուծել լուծման ընթացքը և հասկանալ, թե ինչպես ուղղել սխալը։
Снимок81.JPG
 
Снимок82.JPG
  • Հաճախ սովորողը սխալվում է միայն առաջին անգամ՝ հուզմունքից։ Լուծման քայլերը վերլուծելուց հետո նրան տվեք ուղղվելու և առաջադրանքը կրկին կատարելու հնարավորություն։
Ուսուցիչները նշում են․
Շատ կարևոր է, որ աշակերտները ոչ միայն տեսնում են իրենց արդյունքները, այլ նաև կարող են ազդել դրանց վրա և, անհրաժեշտության դեպքում, փոփոխել գնահատականը։
  • Եթե աշակերտը ճիշտ է կատարել առաջադրանքը, ապա համակարգի կողմից անմիջապես ստանում է դրական գնահատական։ Աստիճանաբար նվազում կամ իսպառ վերանում է անհաջողության նկատմամբ վախը։ Տարբեր պատճառներով իր ուժերին անվստահ աշակերտը սովորում է իրեն օբյեկտիվ գնահատել, դառնում է ուսումնառության նկատմամբ առավել մոտիվացված։ 

    Снимок83.JPG
  • Համագործակցեք դասարանի հետ, քանի որ համադասարանցիների աջակցությունը ևս նշանակություն ունի։ ԻմԴպրոցը, ինչպես նաև մյուս ինտերակտիվ տեխնոլոգիաներից շատերը, աշակերտների մոտ հետաքրքրություն են առաջացնում, նրանք ավելի քիչ են շեղում ուշադրությունը և ավելի շատ են հետևում գրատախտակի մոտ տեղի ունեցածին՝ ընթացքում յուրացնելով և ամրապնդելով նյութը, ինչպես նաև աջակցելով դասը պատասխանողին:
  • Հանդիպում են նաև այլ իրավիճակներ․ սովորողները զգում են «անավարտություն» և հիասթափություն, եթե նոր թեմայի յուրացման և ամրապնդման ժամանակ նրանց չեն կանչում գրատախտակի մոտ։ Արդյունքում նվազում է մոտիվացիան․ «Ինչո՞ւ սովորել, եթե չեն կանչում»։ Հասկանալի է, որ ուսուցչի ժամանակը սահմանափակված է ուսումնական պլանով, սակայն սովորողներին ուշադրություն է պետք։
Արդի տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներն ուսուցչին հնարավորություն են տալիս մեկ դասաժամի ընթացքում անհատապես ստուգել յուրաքանչյուր աշակերտին և անմիջապես ստանալ դասարանի օբյեկտիվ պատկերը։
  • Իրականում, սկսած միջին և նույնիսկ կրտսեր դպրոցից, ԻմԴպրոց կայքում աշխատանքն օգնում է հաղթահարել ոչ միայն գրատախտակի մոտ պատասխանելու վախը։ Արդյունքում, ԻմԴպրոց-ը սովորողների մոտ ձևավորում է ինքնավերահսկողության, պատասխանատվության հատկանիշներ և ձերբազատում է աշխատանքի ընթացքում ի հայտ եկող վախերից։
28070421_981414618664139_4092150399923586249_o.jpg