Տեսություն

Դասարանում ԻմԴպրոց կայքի փորձարկման գլխավոր փուլերը
  1. Գրանցել նվազագույնը \(5\) աշակերտից բաղկացած դասարան (մենք խորհուրդ ենք տալիս գրանցել \(15\) աշակերտից բաղկացած դասարան)։ 
  2. ԻմԴպրոց կայքի անվճար փորձարկման մեկնարկ․ աշակերտները կկարողանան \(30\) օր ժամկետով ԻմԴպրոց կայքի բոլոր հնարավորություններից օգտվել։
  3. Խորհուրդ է տրվում «Ստուգողական աշխատանքներ» բաժնից դասարանին հանձնարարել \(10\) տնային և (կամ) ստուգողական աշխատանք։
  4. Ուսուցչի կողմից ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի յուրացում։
  5. «Ստուգողական աշխատանքներ» գործիքի օգնությամբ դասարանի առաջադիմության վերջնարդյունքի չափում, որը կարելի է իրականացնել տասներորդ ստուգողական աշխատանքի միջոցով։
Դասարանի հետ փորձարկումն իրականացնելու համար հետևեք դասընթացի հետագա ծրագրին, թեմաները հաջորդաբար կթարմացվեն (թեմաները մշակման փուլում են)։ 
  1. Դասարանում «Առարկաներ» բաժնի հետ աշխատանք։ ԻմԴպրոց կայքի «Առարկաներ» բաժնի փոխներգործուն վարժանքների հետ դասարանական աշխատանքի մեթոդների յուրացում։ Հմտությունների գործնական կիրառում։
     
  2. Դասարանում աշակերտների արդյունքների դիտում։ «Առարկաներ» բաժնում աշակերտների գործունեության վերաբերյալ ինքնեկ հաշվետվության հետ իրականացվող աշխատանք։ 
     
  3. «Ստուգողական աշխատանքներ» բաժինը դասարանում և հեռավար։ Տնային և ստուգողական աշխատանքների հանձնարարում և ինքնեկ ստուգում։ 
     
  4. Աշակերտի մոտիվացիոն գործունեությունը, անհատական աշխատանքը։ Խաղի միջոցով ուսուցման սկզբունքը։ Մրցակցությունը՝ որպես աշակերտների մոտիվացիայի և խմբային աշխատանքի հզոր գործոն։
     
  5. Վիճակագրական հաշվետվությունների և վերլուծությունների կազմում ԻմԴպրոց կայքի միջոցով։ Հաշվետվություններ՝ ըստ ուսուցանվողների գիտելիքների որակի, տարատեսակ դասարանական և արտադասարանական, արտալսարանային գործունեությունների։
     
  6. Դասավանդման մեթոդիկան՝ ըստ ԻմԴպրոց-ի։ Ուսուցիչների հաջողության պատմություններն «ԻմԴպրոց» կայքում։
     
Մաղթում ենք Ձեզ լիարժեք, հագեցած և ստեղծարար դասեր ԻմԴպրոց կայքում:
 
Իմ դասարանն արդեն գրանցված է
Ինչպե՞ս գրանցել դասարանը