![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Հարգելի՛ ուսուցիչ, այս նյութը Ձեզ կօգնի հասկանալ․
- ինչպե՞ս սկսել ԻմԴպրոց կայքի գործառույթների փորձարկումը Ձեր դասարանում;
- ինչպե՞ս տեսնել ԻմԴպրոց կայքի ընթացիկ կամ ավարտված փորձարկման վերաբերյալ տեղեկատվությունը Ձեր դասարանում։
Սկիզբ
Մուտք գործեք ԻմԴպրոց Ձեր մուտքանունով և գաղտնաբառով (որպես «Ուսուցիչ»)։ Դուք գտնվում եք ԻմԴպրոց կրթական կայքում։
Կայքի գլխավոր էջում Դուք կտեսնեք «Իմ դասարանները» բլոկը։ Ձեր բլոկում արդեն առկա է ամենաքիչը մեկ դասարան։
- Եթե դասարանն արդեն սկսել է փորձարկումը, ապա Դուք կտեսնեք «Փորձարկումը մինչև (ամսաթիվ)» գրառումը։ Մանրամասներն իմանալու համար հետևեք հղմանը։
- Եթե դասարանում փորձարկումը հասանելի չէ, ապա բլոկում փորձարկման վերաբերյալ տեղեկատվություն չի լինի։ Առավել մանրամասն կարդացեք հաջորդիվ։
![Снимок55.JPG](https://resources.cdn.imdproc.am/a5313861-ac5d-4e9c-859c-c1fd61367ab6/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA55-w658.jpg)
- Եթե դասարանում փորձարկումը հասանելի է և դեռ սկսված չէ, ապա Դուք կտեսնեք «Սկսել փորձարկումը» հղումը։ Սեղմեք հղման վրա։
![Снимок56.JPG](https://resources.cdn.imdproc.am/3be9a572-f7fd-4227-a02b-7d7aa6bd71d4/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA56-w658.jpg)
Դուք հայտնվել եք «Դպրոցի անձնական էջի Իմ+ փորձարկում» ներդիրում
Փորձարկման մեկնարկ (նոր փորձարկում)
Եթե դասարանում դեռ փորձարկումը սկսված չէ, ապա դասարանի անձնական էջի «Իմ+ փորձարկում» ներդիրում Դուք կտեսնեք «Նոր փորձարկում» բլոկը։ Կարդացեք բլոկում առկա տեղեկությունը։
Փորձարկումը սկսելու համար սեղմեք «Սկսել փորձարկումը» կոճակը։
![Снимок57.JPG](https://resources.cdn.imdproc.am/ab288fc9-115a-4ab3-ae29-a2af79707089/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA57-w658.jpg)
Շնորհավորում ենք։ Փորձարկումը հաջողությամբ սկսված է։ Սպասեք \(5\) րոպե և շարունակեք աշխատել կայքում։
![Снимок58.JPG](https://resources.cdn.imdproc.am/43654ef4-980c-443c-91b9-ae58bcad502b/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA58-w658.jpg)
Փորձարկման համար դասարանում պետք է լինի առնվազն \(5\) աշակերտ։ Եթե փորձարկման համար հարկավոր է գրանցել աշակերտների, ապա բլոկում կլինի «Փորձարկումը սկսելու համար անհրաժեշտ է» հուշումը։
![Снимок59.jpg](https://resources.cdn.imdproc.am/7d802c56-9da7-459d-a742-aca024cdd92a/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA59-w658.jpg)
Սեղմեք «Ավելացնել օգտատերեր» կոճակը և գրանցեք աշակերտներին։ Աշակերտների գրանցման վերաբերյալ կարդացեք հետևյալ հղումով՝ ««ԻմԴպրոց» կայքի աշակերտների գրանցումն ուսուցչի կողմից»։
Ուշադրություն
Յուրաքանչյուր դասարանին փորձարկումը (անվճար «Իմ+ բաժանորդագրություն») տրվում է միայն մեկ անգամ։
Դուք կարող եք սկսել փորձարկումը, եթե դասարանում գրանցված է առնվազան \(5\) աշակերտ, իսկ մյուսներին դասարանում ավելի ուշ ավելացնել։ Սակայն հաշվի առեք, որ փորձարկման ժամկետն ամբողջ դասարանի համար ավարտվում է նշված ժամկետում, այդ իսկ պատճառով կայքում հնարավորինս արագ գրանցեք ամբողջ դասարանը։
Բոլորովին պարտադիր չէ ԻմԴպրոց կայքի փորձարկմանը սահմանափակվել մեկ դասարանով․ կայքում գրանցումից հետո \(30\) օրվա ընթացքում ուսուցիչը կարող է սկսել փորձարկումը մի քանի դասարաններում։
Դասարանում փորձարկումն ակտիվ է
Եթե դասարանում փորձարկումն արդեն սկսված է, ապա դասարանի անձնական էջի «Իմ+ փորձարկում» ներդիրում Դուք կտեսնեք «Փորձարկումն ակտիվ է» բլոկը։
![Снимок60.JPG](https://resources.cdn.imdproc.am/9d7fc942-4c46-4b39-9b0e-1abbedf76ca8/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA60-w658.jpg)
Բլոկում կհայտնվի փորձարկման վերաբերյալ տեղեկատվություն․
- Մինչև ե՞րբ է ակտիվ փորձարկումը (ե՞րբ այն կավարտվի)։
- Վերահսկող՝ փորձարկումը թողարկած ուսուցիչը։
- Փորձարկման շրջանակներում որքա՞ն անվճար «Իմ+» է տրվել այդ դասարանում (քանի՞ աշակերտ է մասնակցում փորձարկմանը)։
- Գրանցված ուսուցիչները այն ուսուցիչներն են, որոնք նույնպես տվյալ դասարանում իրականացնում են ԻմԴպրոց փորձարկումը։
- Տվյալ փորձարկման եզակի նույնականացման համարը։ Սա կարող է պետք գալ «ԻմԴպրոց» թիմին դիմելու ժամանակ։
Եթե Դուք ցանկանում եք տվյալ դասարանում ԻմԴպրոց կայքի փորձարկում իրականացնել, սակայն այն արդեն սկսել է մեկ ուրիշ ուսուցիչ, ապա սեղմեք «Միանալ» կոճակին։ Դուք կմիանաք տվյալ դասարանում փորձարկմանը, իսկ Ձեր «Իմ+ բաժանորդագրությունը» կերկարաձգվի մինչև տվյալ փորձարկման ավարտը։
![Снимок60-2.JPG](https://resources.cdn.imdproc.am/81c66716-b209-4809-b1e0-f2c951e935b3/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA60-2-w658.jpg)
Դասարանում փորձարկումը հասանելի չէ
ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի շրջանակներում ԻմԴպրոց համակարգի փորձարկման ծրագիրը մշակվել է այն կրթական հաստատությունների համար, որոնք առաջին անգամ են գրանցվում կայքում և որոնք դասարանների համար չունեն «Իմ+»։ Փորձարկումը հնարավորություն է տալիս ինքնուրույն, քայլ առ քայլ յուրացնել ԻմԴպրոց կայքի ռեսուրսը և այն ներդնել մանկավարժական գործունեության մեջ։
Եթե Ձեր դպրոցում արդեն առկա են «Իմ+ բաժանորդագրություն» ունեցող դասարաններ, ապա՝
- ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի շրջանակներում Ձեզ համար անվճար փորձարկում չի նախատեսվում;
- Դասարանի անձնական էջի «Իմ+ փորձարկում» ներդիրում Դուք կտեսնեք «Փորձարկումը հասանելի չէ» բլոկը։
![Снимок62.JPG](https://resources.cdn.imdproc.am/86bb11c1-c772-4695-adcb-6982a9560d66/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA62-w658.jpg)
Եթե Ձեր դպրոցում փորձարկումը հասանելի չէ, նշանակում է՝
- Դպրոցն արդեն անցել է փորձարկումը և որոշում է ընդունել ուսուցիչների և աշակերտների համար մեկ տարի տևողությամբ «Իմ+ բաժանորդագրություն» ձեռք բերել։
- Ամենայն հավանականությամբ դպրոցում առկա են ազատ «Իմ+» բաժանորդագրություններ, որոնք Դուք կարող եք տրամադրել Ձեր աշակերտներին:
Սեղմեք «Իմ+» բաժանորդագրության կառավարում» կոճակը և ակտիվացրեք «Իմ+»-ը: «Իմ+» բաժանորդագրությունների կառավարման ցուցումները կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ ««Իմ+ բաժանորդագրության» ակտիվացում: Դասարաններ, որոնց հասանելի չէ փորձարկումը»:
Եթե բաժանորդագրությունները չեն բավականացնում, առաջարկում ենք Ձեզ փորձարկմանը միանալ արտոնյալ պայմաններով և դիմել ԻմԴպրոցի աշխատակցին, ով համակարգում է Ձեր ուսումնական հաստատությունը:
Այդ դասարանի փորձարկման կամ «Իմ+ բաժանորդագրության» վերաբերյալ Դուք կարող եք ցանկացած հարց ուղղել՝ սեղմելով «Հարց ուղղել» կոճակը։ Հայտնված պատուհանում գրեք Ձեր հարցը և սեղմեք «Ուղարկել» կոճակը։ ԻմԴպրոց կայքի աշխատակիցները կկապվեն Ձեզ հետ։
Դասարանում փորձարկումն ավարտված է
Եթե դասարանում փորձարկումն արդեն ավարտված է, ապա դասարանի անձնական էջի «Իմ+ փորձարկում» ներդիրում Դուք կտեսնեք «Փորձարկումն ավարտված է» բլոկը։
Բլոկում կգտնեք տեղեկություն ավարտված փորձարկման մասին․
- Փորձարկման ժամանակահատվածը։
- Վերահսկող՝ փորձարկումը սկսած ուսուցիչը։
- Տվյալ փորձարկման եզակի նույնականացման համարը։ Սա կարող է պետք գալ «ԻմԴպրոց» թիմին դիմելու ժամանակ։
«Հաճախ տրվող հարցեր» բլոկը
Դասարանի անհատական էջի «Իմ+ փորձարկում» ներդիրում միշտ առկա է «Հաճախ տրվող հարցեր» բլոկը։
Եթե սեղմեք հարցի վրա, ապա կբացվի հարցի պատասխանը։
![Снимок51.JPG](https://resources.cdn.imdproc.am/ea367157-1889-4401-8782-e8747b307580/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA51-w658.jpg)
Ինչպե՞ս փորձարկման վերաբերյալ հարց ուղղել
Եթե «Հաճախ տրվող հարցեր» բլոկը Ձեզ չօգնի, ապա Դուք կարող եք այդ դասարանի փորձարկման, ինչպես նաև «Իմ+ բաժանորդագրությունների» վերաբերյալ ցանկացած հարց ուղղել՝ սեղմելով փորձարկման վերաբերյալ տեղեկատվական բլոկի «Հարց ուղղել» կոճակը։
![Снимок53.JPG](https://resources.cdn.imdproc.am/e8099204-302b-4c8d-9058-0efc6f7b72cd/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA53-w659.jpg)
Հայտնված պատուհանում գրեք Ձեր հարցը և սեղմեք «Ուղարկել» կոճակը։ ԻմԴպրոց կայքի աշխատակիցները կկապվեն Ձեզ հետ։