![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
«Ստուգողական աշխատանքներ» բաժին
Աշակերտին կայքում ավելացնելուց հետո Դուք կարող եք ԻմԴպրոց կայքի հնարավորություններն օգտագործել տնային և ստուգողական աշխատանքների հանձնարարման համար։ Տնային հանձնարարությունների և ստուգողական աշխատանքների նախապատրաստման և ստուգման ամբողջ գործընթացն իրականացվում է «Ստուգողական աշխատանքներ» բաժնում։
«Ստուգողական աշխատանքներ» բաժնի օգնությամբ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է զարգացնել իր ընդհանուր-մանկավարժական և առարկայական-մանկավարժական ՏՀՏ կարողությունները հետևյալ ուղղություններով՝
I. Դասարանական աշխատանք՝ ըստ ուսումնական պլանի՝
- ուսուցողական, ինքնուրույն, ստուգողական աշխատանքների, ստուգարքների իրականացում, տնային աշխատանքների հանձնարարում և այլն;
- ՏՀՏ պայմաններում գնահատման ժամանակակից միջոցների կիրառում․ ԻմԴպրոց համակարգն ավտոմատ ստուգում է աշակերտների արդյունքները, ներկայացնում է հաշվետվություն և առաջարկում է գնահատականը, որը կարելի է գրանցել կամ փոխադրել մատյան։
II. Աշակերտների հետ արտադասարանական անհատական աշխատանք՝
- ուսումնառության անհատական ուղիների ձևավորման, իրենց անհատական կարողություններից կախված՝ աշակերտներին տարբեր մակարդակների առաջադրանքներ հանձնարարելու հնարավորություն։
III. Ուսումնական գործընթացի նախապատրաստման և ապահովման աշխատանքներ՝
- աշակերտների համար առաջադրանքների նախապատրաստում;
- տնային և ստուգողական աշխատանքների ստուգում։
IV. Մոտիվացիոն աշխատանք՝
- մոտիվացված աշակերտներ;
- յուրաքանչյուր աշակերտի ներգրավում դասարանական աշխատանքում
Ուշադրություն
«Ստուգողական աշխատանքներ» բաժնում կիրառվում են ԻմԴպրոց կայքի նորարարությունները՝ առաջադրանքների անհատական տարբերակների գեներատոր։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր աշակերտ ստանում է առաջադրանքի իր տարբերակը, իսկ ստուգումն իրականացվում է ավտոմատ։