![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
«ԻմԴպրոց» կայքի «ԹՈՓ դպրոցները» էջը
«ԹՈՓ դպրոցներ» էջի վերին մասում բերված են հղումներ հետևյալ էջերին անցնելու համար (Պատկեր \(37\)).
✓«ԹՈՓ համադասարանցիներ», որտեղ մրցակցում են տվյալ դասարանից գրանցված աշակերտները,
✓ «ԹՈՓ դասարաններ», որտեղ մրցակցում են տվյալ դպրոցի այն դասարանները, որոնց աշակերտները գրանցված են,
✓«ԹՈՓ դպրոցներ», որտեղ մրցակցում են «ԻմԴպրոց» կայքում գրանցված դպրոցները:
Պատկեր \(37\). «ԻմԴպրոց» կայքի «ԹՈՓ դպրոցներ» էջը
![Screenshot_47.png](https://resources.cdn.imdproc.am/f9afe6a4-2dab-4e94-9a3b-4f7eeead2d86/Screenshot_47.png)
Վերը նշված էջերում բերված են բաժանումներ՝ ըստ երկրների, տարածաշրջանների, ուսումնական հաստատությունների, դասարանների և առարկաների: ԹՈՓ-երի ցանկերն ըստ դպրոցների, դասարանների կամ աշակերտների դիտելու համար կատարեք Ձեզ հետաքրքրող ընտրությունը:
2.2. «Ուսումնական հաստատություններ» հղումը (Պատկեր \(36\), նշան \(2\) ) թույլ է տալիս անցում կատարել կայքի «Ուսումնական հաստատություններ» էջը, որտեղ ցուցադրված են կայքի ամենաակտիվ \(5\) դպրոցները: Այս էջում կարող եք.
✓ փնտրել և գտնել տեղեկատվություն Ձեր հաստատության մասին,
✓ փնտրել և գտնել ցանկացած ուսումնական հաստատություն, որը գրանցված է «ԻմԴպրոց» կայքում,
✓ ստանալ տեղեկատվություն կայքում գրանցված ամենաակտիվ դպրոցների մասին:
Այդ նպատակով սեղմեք «Ուսումնական հաստատություններ» էջի վերին մասում գտնվող «Որոնում» կոճակը (Պատկեր \(38\), նշան 8 ):
Այդ նպատակով սեղմեք «Ուսումնական հաստատություններ» էջի վերին մասում գտնվող «Որոնում» կոճակը (Պատկեր \(38\), նշան 8 ):
Պատկեր \(38\). «ԻմԴպրոց» կայքի «Ուսումնական հաստատություններ» էջը
![Screenshot_48.png](https://resources.cdn.imdproc.am/77368f06-f44b-4b39-9878-793daed42017/Screenshot_48.png)
Ձեր առջև կբացվի նոր էջ` «Ուսումնական հաստատությունների ցանկը» (Պատկեր \(39\)): Այս էջում կարող եք տեսնել հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների ցանկը կամ փնտրել և գտնել Ձեզ հետաքրքրող հաստատությունը, այդ թվում՝ այլ երկրներից գրանցված հաստատությունները: Դրա համար էջի վերին մասում ընտրեք երկիրը (Պատկեր \(39\ \), նշան ①) և լրացրեք «Հաստատության անվանումը և հասցեն» դաշտը (Պատկեր \(39\), նշան \(②\)): Կայքը կգտնի և կբերի փնտրվող հաստատության հղումը:
Պատկեր \(39\). «ԻմԴպրոց» կայքի «Ուսումնական հաստատությունների ցանկը» էջը
![Screenshot_49.png](https://resources.cdn.imdproc.am/fa208a51-9db6-4226-b216-497463f8d479/Screenshot_49.png)
Դուք կարող եք նաև տեսնել մանրամասն տեղեկատվություն կայքում ակտիվ ցանկացած ուսումնական հաստատության մասին: Սեղմեք ցանկից որևէ հաստատության անվանման կամ նկարի վրա և Ձեր առջև կբացվի այդ հաստատության էջը: Եթե Դուք փնտրել և գտել եք Ձեզ հետաքրքրող հաստատությունը, ապա սեղմեք դրա անվանման կամ նկարի վրա և Դուք կտեսնեք վերջինիս էջը: Ստորև Պատկեր \(40\)-ում որպես օրինակ տրված է կայքի ամենաակտիվ դպրոցներից մեկի` Երևանի \(N\ 174\) դպրոցի էջը:
Պատկեր \(40.\) Երևանի \(N174\) դպրոցի էջը
![Screenshot_50.png](https://resources.cdn.imdproc.am/617cf8bb-ac76-4252-8886-3216dd2a6bfd/Screenshot_50.png)
Էջի վերին մասում տրված է դպրոցի համարը, անվանումը և հասցեն: Դպրոցի սիմվոլիկ նկարի փոխարեն կայքում կարող է տեղադրվել դպրոցի լուսանկարը, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն դպրոցի մասին և ֆոտոալբոմ:
Դպրոցի տվյալներից ներքև գտնվում է «Գրանցված օգտատերեր» հատվածը (Պատկեր 38, նշան \(①\)), որտեղ Դուք կտեսնեք դպրոցի գրանցված աշակերտների, ուսուցիչների և դասարանների թիվը: Մկնիկի կուրսորով իջեք էջով ցած և Դուք կտեսնեք ստորև նկարագրված վիդջետները:
✓«Գրանցված ուսուցիչներ» (Պատկեր \(41\) ) վիդջետի վրա սեղմելով կբացեք դպրոցի բոլոր գրանցված ուսուցիչների ցուցակը: Այդ ցուցակում սեղմելով ցանկացած ուսուցչի անվան վրա՝ Դուք կարոք եք ծանոթանալ նրա տվյալներին և տեսնել հավաքած միավորները` ըստ առարկաների և դասարանների:
Պատկեր \(41\). «Գրանցված ուսուցիչներ» վիդջետը (Երևանի \(N174\) դպրոցի էջում)
![Screenshot_51.png](https://resources.cdn.imdproc.am/62b05de1-dd97-4756-b770-15af1b04a1bd/Screenshot_51.png)
✓ «Ակտիվ դասարաններ» (Պատկեր \(42\)) վիդջետի վրա սեղմելով կբացեք դպրոցի բոլոր գրանցված դասարանների էջը: Այն ցուցադրում է տվյալ դպրոցից կայքում գրանցված դասարանների ցանկը` ըստ դրանց աշակերտների կողմից հավաքած գումարային միավորի նվազման կարգի, ինչպես նաև յուրաքանչյուր դասարանից գրանցված աշակերտների թիվը:
Պատկեր \(42\). «ԻմԴպրոց» կայքի «Լավագույն, բոլոր դասարանները, բոլոր առարկաները» էջը (Երևանի \(N174\) դպրոցի էջում)
![Screenshot_52.png](https://resources.cdn.imdproc.am/fada8d9a-d5af-405a-a0fd-0cf7de6ec886/Screenshot_52.png)
Դասարանների ցանկի առաջին երեք տողում ցուցադրված են դպրոցի լավագույն և ամենաակտիվ երեք դասարանները: Այս էջի վերին մասում սեղմելով «Փոխել առարկան կամ դասարանը» (Պատկեր \(43\)) հղման վրա, Դուք կարող եք տեսնել դպրոցի լավագույն դասարաններն Ձեզ հետաքրքրող առարկայից:
Պատկեր \(43\). «Լավագույն, բոլոր դասարանները, բոլոր առարկաները» էջում «Փոխել առարկան կամ դասարանը» հղումը (Երևանի \(N174\) դպրոցի էջում)
![Screenshot_53.png](https://resources.cdn.imdproc.am/cc6e4714-807d-4975-b2f5-70c4cbb73cad/Screenshot_53.png)
Դրա համար բացված «Առարկաներ» դաշտում (Պատկեր \(44\)) ընտրեք Ձեզ հետաքրքրող առարկան, և դասարանների հերթականությունը ցանկում կփոխվի: Ցանկում դասարանները կերևան տվյալ առարկայից աշակերտների կողմից վաստակած առավելագույն (գումարային) միավորի հերթականությամբ:
Պատկեր \(44\). «Լավագույն, բոլոր դասարանները, բոլոր առարկաները» էջում «Առարկաներ» դաշտը (Երևանի \(N174\) դպրոցի էջում)
![Screenshot_54.png](https://resources.cdn.imdproc.am/e04cbbcc-f598-42ab-8f77-f8f733390e6c/Screenshot_54.png)
Եթե Դուք կամ Ձեր աշակերտները դեռևս գրանցված չեք, ապա գտեք Ձեր ուսումնական հաստատությունը և սեղմեք այս էջի վերին մասում գտվող «Գրանցվել այս ուսումնական հաստատությունում» (Պատկեր \(45\)) հղման վրա և Դուք անցում կկատարեք «Գրանցում» էջը, որում կարող եք գրանցվել ինքներդ կամ գրանցել Ձեր աշակերտներին: Գրանցման մանրամասներին Դուք արդեն ծանոթ եք (տրված է վերը). Գրանցում «ԻմԴպրոց» կայքում):
Պատկեր \(45\). «Լավագույն, բոլոր դասարանները, բոլոր առարկաները» էջում «Գրանցվել այս ուսումնական հաստատությունում» հղումը (Երևանի \(N174\) դպրոցի էջում)
![Screenshot_55.png](https://resources.cdn.imdproc.am/93bc775f-604f-456f-9a82-5ff8da6f4de6/Screenshot_55.png)
✓ «Ակտիվ օգտատերեր» վիդջետը (Ձեր ընտրած հաստատության էջում) (Պատկեր \(46\)) ցուցադրում է դպրոցի երեք լավագույն` առավելագույն միավորներ վաստակած աշակերտներին:
Պատկեր \(46\). Ուսումնական հաստատության պրոֆիլում «Ակտիվ օգտատերեր» վիդջետը (Երևանի \(N174\) դպրոցի էջում)\
![Screenshot_56.png](https://resources.cdn.imdproc.am/cc014438-30e2-497a-b571-9e008259e3ad/Screenshot_56.png)
Սեղմեք «Ակտիվ օգտատերեր» վիդջետի վրա և Դուք անցում կկատարեք «Լավագույն» էջը: Այս էջում կարող եք ընտրել ցանկացած դպրոց, դասարան ու առարկա և տեսնել լավագույն աշակերտների ցուցակները:
«Ակտիվ օգտատերեր» վիդջետից ներքև, աշակերտի անվան վրա սեղմելով, Դուք կբացեք այդ աշակերտի պրոֆիլը` նրա բոլոր տվյալներով: Աշակերտի պրոֆիլում (Պատկեր \(47\)) ցուցադրված են նրա դպրոցը, դասարանը, վաստակած ընդհանուր միավորները, տեղը համադասարանցիների ցանկում, ինչպես նաև նրա արդյունքներն ու գնահատականներն` ըստ առարկաների:
Պատկեր \(47\). Աշակերտի պրոֆիլի օրինակ (Երևանի \(N174\) դպրոցի էջում)
![Screenshot_58.png](https://resources.cdn.imdproc.am/848e3186-d8d4-4b37-b29a-9f473109a79f/Screenshot_58.png)