ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Պետությունների խմբավորումը
Այս բաժնում կուսումնասիրենք աշխարհի պետությունների խմբերը՝ ըստ տարածքի մեծության և բնակչության թվաքանակի, ինչպես նաև կծանոթանանք տարբեր պետությունների տարածքների ուրվագծերին:
Պետությունները համեմատելու համար ընդունված է դրանց խմբավորել են ըստ քանակական հատկանիշների (բնակչության թվի և տարածքի մեծության) և որակական հատկանիշների (տնտեսաաշխարհագրական դիրք, տնտեսական զարգացման մակարդակ, պետական կառուցվածք, պետական կարգ և այլն):
Պետական տարածքը Երկրի մակերեսի որևէ հատված է (ներառյալ ներքին ջրերը, ընդերքը, օդային տարածքը), որը գտնվում է որոշակի պետության գերիշխանության տակ և առանձնանում է պետական սահմաններով:
Աղյուսակում աշխարհի \(10\) խոշոր երկրներն են իրենց տարածքներով՝
Երկիր | Տարածքի մեծություն (մլն քկմ) |
Ռուսաստան | \(17,1\) |
Կանադա | \(9,98\) |
Չինաստան | \(9,6\) |
ԱՄՆ | \(9,5\) |
Բրազիլիա | \(8,5\) |
Ավստրալիա | \(7,7\) |
Հնդկաստան | \(3,3\) |
Օրինակ
Փոքր պետական տարածք ունեն ՀՀ-ն, Բելգիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Բութանը, Լեսոտոն, Սիերա-Լեոնեն, Վատիկանը, Մոնակոն:
Միջին տարածք ունեն Թուրքիան, Հունգարիան, Չեխիան, Ավստրիան, Սլովենիան, Լեհաստանը, Բոլիվիան:
Խոշոր տարածքներ ունեն Արգենտինան, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Դանիան:
Միջին տարածք ունեն Թուրքիան, Հունգարիան, Չեխիան, Ավստրիան, Սլովենիան, Լեհաստանը, Բոլիվիան:
Խոշոր տարածքներ ունեն Արգենտինան, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Դանիան:
Նկարում ցուցադրված են տարբեր պետությունների տարածքի ուրվագծերը, որոնց իմացությամբ ավելի լավ կարելի է օգտվել աշխարհի քաղաքական քարտեզից:

Պետությունների խմբավորման քանական ցուցանիշներից է նրանց բնակչության թվի մեծությունը:
Տվյալ տարածքում ապրող մարդկանց ամբողջությունը կոչվում է բնակչություն:
Ուշադրություն
Ըստ ՄԱԿ-ի տվյալների \(2016\) թ. դրությամբ գերխոշոր (\(100\) մլն մարդ և ավելի) երկրների թիվը հասել է \(13\)-ի և աճի նման տեմպերի պահպանման դեպքում մինչև \(2020\) թ. այդ ցուցակը կհամալրվի նոր անդամներով:
Երկիր | Բնակչության թիվ (մլն մարդ) \(2015\)թ. ՄԱԿ-ի տվյալներ |
Չինաստան | \(1384\) |
Հնդկաստան | \(1311\) |
ԱՄՆ | \(322\) |
Ինդոնեզիա | \(258\) |
Բրազիլիա | \(208\) |
Պակիստան | \(189\) |
Նիգերիա | \(182\) |
Բանգլադեշ | \(161\) |
ՌԴ | \(143\) |
Մեքսիկա | \(127\) |
Ճապոնիա | \(126\) |
Ֆիլիպիններ | \(101\) |
Եթովպիա | \(100\) |
Բնակչության թվով փոքր պետություններ են Վատիկանը, ՀՀ-ն, միջին՝ Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, գերխոշոր՝ Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, ՌԴ:
Նկարում ներկայացված է պետությունների խմբավորումը (ըստ տարածքի մեծության և բնակչության թվի):

Նկարում պատկերված է աշխարհի ամենամարդաշատ պետության՝ Չինաստանի տեսարժան վայրերից մեկը («Արգելված քաղաքը»): Չինաստանի բնակչությունն այժմ գերազանցում է \(1,38\) մլրդ-ը:

Ավարտական քննությունները Չինաստանում

Նկարում ներկայացված է մի տեսարան Դելիից, որը Հնդկաստանի մայրաքաղաքն է: Վերջինս բնակչության թվաքանակով զիջում է միայն Չինաստանին:

Ի դեպ՝ կանխատեսումների համաձայն \(2050\) թ.-ին Հնդկաստանը բնակչության թվով կգերազանցի Չինաստանին:
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\) http://www.nationsonline.org/oneworld/countries_by_area.htm
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\) http://www.nationsonline.org/oneworld/countries_by_area.htm