![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Էլեկտրական հոսանք:
Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր:
![85c32b8bb97ef198923b6eb99af2ca1c.jpg](https://resources.cdn.imdproc.am/dff7b47b-9781-4d96-9972-b185ec4fec62/85c32b8bb97ef198923b6eb99af2ca1c-w300.jpg)
![technika_podarok.jpg](https://resources.cdn.imdproc.am/c3bd8f17-4637-47c3-ab2d-ca0ec3261f11/technika_podarok-w300.jpg)
Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի:
Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ:
![120e9d27a56cd7603ea1_content_big_87fde87d.jpg](https://resources.cdn.imdproc.am/ca544f74-83a6-46db-80dd-b449e8942cd8/120e9d27a56cd7603ea1_content_big_87fde87d-w300.jpg)
Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:
Ուշադրություն
Հոսանքի աղբյուրներն ունեն երկու բևեռ` դրական «\(+\)» և բացասական «\(–\)»: Հոսանքի աղբյուրը սարքին պետք է միացնել այնպես, որ աղբյուրի «\(+\)» բևեռը համընկնի սարքի «\(+\)» բևեռին, իսկ աղբյուրի «\(–\)» բևեռը` սարքի «\(–\)» բևեռին:
![Soprot1.gif](https://resources.cdn.imdproc.am/9ae7ca60-327b-4d37-9fc4-06ffedf9db9d/Soprot1.gif)
Էլեկտրական սարքը աշխատեցնելու համար այն հաղորդալարերով միացնում են հոսանքի աղբյուրին՝ կազմելով էլեկտրական շղթա:
Օրինակ
Շարժանկարում պատկերված է պարզագույն էլեկտրական շղթան՝ կազմված հոսանքի աղբյուրից, լամպից, անջատիչից և դրանք իրար միացնող հաղորդալարերից:
Երբ շղթան փակ է, դրանով հոսանք է անցնում, երբ բաց է՝ ոչ:
![lamp_animate.gif](https://resources.cdn.imdproc.am/25a6d94c-cf52-4aa7-872d-e1fd192d4152/lamp_animate.gif)
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն