![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Օքսիդներ
Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:
Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:
Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:
Օրինակ
-ածխածինը՝ \((C)\)-ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ :
-պղինձը՝ \((Cu )\) -ը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ՝ \(CuO\):
Օքսիդների ստացումը և դրանց վիճակը
Ուշադրություն
Օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ, հեղուկ և գազային:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:
![01-14.png](https://resources.cdn.imdproc.am/2d2a2df4-f1c3-4857-be9e-1619e39a4dee/01-14-w296.png)
Ոչ մետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել.
-պինդ՝
- հեղուկ՝
- գազ՝
Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև բարդ նյութերը թթվածնով օքսիդացնելիս։
Օրինակ
Բ նական գազը բարդ նյութ է, որի այրման ժամանակ ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր՝ և ածխաթթու գազ՝ ։
Օքսիդները մեր շրջապատում: Դրանց կիրառությունը
Մեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ ջուր՝ (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝ (ածխածնի օքսիդ), ավազ՝ (սիլիցիումի օքսիդ) և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։
![giphy.gif](https://resources.cdn.imdproc.am/c5ed3185-4126-464b-b04a-80bc1af3a2fd/giphy.gif)
Շինարարության մեջ կիրառվում են չհանգած կիրը ՝ \(CaO\) և ավազը՝ : Դրանք կիրառվում են նաև ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում:
![SiO2 VII.jpg](https://resources.cdn.imdproc.am/d6820dd6-a668-4899-82a3-ae8b1310f31b/SiO2%20VII-w286.jpg)
Խեցեգործության մեջ և մետաղական ալյումին ստանալիս օգտագործում են կավի հիմնական բաղադրամասը՝ ալյումինի օքսիդը՝ , իսկ երկաթի օքսիդից՝ -ից ստանում են երկաթ՝ \((Fe)\):
Նորագույն կապի միջոցներում կիրառվող մանրաթելերը պատրաստվում են բարձր մաքրությամբ սիլիցիումի և ալյումինի օքսիդներից:
![opticki-kabl-498_4db292131a0d8.jpg](https://resources.cdn.imdproc.am/dfd13a54-1fd0-4a5b-9ea9-8b50a61ed792/opticki-kabl-498_4db292131a0d8-w272.jpg)
Հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ լայն կիրառություն ունի ածխաթթու գազը՝ -ը:
![Drinking_glass_00118.gif](https://resources.cdn.imdproc.am/86f0f30d-c6b0-45d3-9329-e95307c3177f/Drinking_glass_00118.gif)
Կան նաև թունավոր օքսիդներ. ծծմբի օքսիդը՝ , ազոտի օքսիդը՝ , շմոլ գազը \((CO)\), արսենի օքսիդը՝ մկնդեղը՝ :
![images (21).jpg](https://resources.cdn.imdproc.am/442526b9-3c30-42b0-a4a7-329ba2c715d8/images%20%2821%29.jpg)
Աղբյուրները
1. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք /Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան, Գ Ալեքսանյան, Երևան -2013, Զանգակ հրատարակչություն
2. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան,Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.– Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ.