![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Զուգահեռագծի բարձրություն
\(a\) և \(b\) ուղիղները կոչվում են զուգահեռ, եթե նրանք չեն հատվում: Զուգահեռ ուղիղները նշանակում են այսպես՝ \(a || b\)
![Taisnes 1.jpg](https://resources.cdn.imdproc.am/3cfea8ea-bc6a-49f6-8dc6-cf2b713c4cfc/Taisnes%201.jpg)
Հեռավորությունը զուգահեռ ուղիղների միջև միշտ նույնն է: Ուղղահայացը կարելի է տանել ցանկացած կետից՝ որտեղից հարմար է:
Ոչ զուգահեռ ուղիղների միջև հեռավորությունը չի սահմանվում:
Երկրաչափական պատկերներում ուղղահայացը սովորաբար տարվում է պատկերի գագաթից:
![paralelograms - Copy - Copy.jpg](https://resources.cdn.imdproc.am/30f28637-d30e-4ade-992e-3ec72352b9d4/paralelograms%20-%20Copy%20-%20Copy.jpg)
Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը զուգահեռ են: Հետևաբար, կարելի է սահմանել հեռավորությունը նրանց միջև:
Զուգահեռագծի գագաթից հանդիպակաց կողմին տարված ուղղահայացը կոչվում է զուգահեռագծի բարձրություն:
Զուգահեռագծի մի գագաթից կարելի է տանել երկու բարձրություն:
Վերևի նկարում զուգահեռագծի \(BK\) բարձրության երկարությունը հավասար է \(BC\) և \(AD\) զուգահեռ կողմերի միջև հեռավորությանը, իսկ \(BF\) բարձրության երկարությունը՝ \(AB\) և \(DC\) զուգահեռ կողմերի միջև հեռավորությանը:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: