ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Նման եռանկյունների գծային տարրերի հարաբերությունները
Երկու նման եռանկյունների պարագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:
Եթե ΔABCΔDEF (տես ներքևի նկարը), ապա PABCPDEF=k

Lidziba.png
Երկու նման եռանկյունների նմանակ կողմերին տարված բարձրությունների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:
Եթե ΔABCΔDEF (տես ներքևի նկարը), ապա ENBM=k
 
s1.png
Երկու նման եռանկյունների հավասար անկյունների կիսորդների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:
Եթե ΔABCΔDEF (տես ներքևի նկարը), ապա ELBK=k
 
s2.png
Երկու նման եռանկյունների նմանակ կողմերին տարված միջնագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:
Եթե ΔABCΔDEF (տես ներքևի նկարը), ապա ESBR=k
 
s3.png
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, "Զանգակ", 2013: