Վեկտորների գումարման եռանկյան կանոնը
Դիցուք տրված են a→ և b→ վեկտորները:
 
a→ և b→ վեկտորները տեղադրենք իրար հետևից (b→ վեկտորի սկզբնակետը տեղադրենք a→ վեկտորի վերջնակետում):
a→ վեկտորի սկզբնակետը b→ վեկտորի վերջնակետի հետ միացնող c→ վեկտորը կոչվում է  a→ և  b→ վեկտորների գումար:
 
Գրում ենք այսպես՝ a→+b→=c→ կամ AB→+BC→=AC→
 
Վեկտորների գումարման այս կանոնը կոչվում է եռանկյան կանոն:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի.Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, "Զանգակ", 2013: