![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Վեկտորի պրոյեկցիան առանցքի վրա
Երկրաչափության և ֆիզիկայի շատ խնդիրներ հարմար է լուծել օգտվելով վեկտորներից:
Մասնավորապես, ուղղանկյուն եռանկյան մեջ եթե ներքնաձիգը դիտարկենք որպես վեկտոր, ապա էջերը դառնում են այդ վեկտորի պրոյեկցիաները՝ փոխուղղահայաց առանցքների վրա (որոնց վրա ընկած են եռանկյան էջերը):
Վեկտորը և նրա պրոյեկցիան կարևոր դեր են խաղում նաև ֆիզիկայում՝ մարմնի վրա ազդող ուժերի ազդեցությունը նկարագրելու հարցում:
Վեկտորի պրոյեկցիան վեկտոր է, որը ստանալու համար պետք է տրված վեկտորի ծայրակետերից ուղղահայացներ իջեցնել ընտրված առանցքի վրա: Պրոեկցիայի սկզբնակետը համապատասխանում է վեկտորի սկզբնակետին, իսկ վերջնակետը՝ վեկտորի վերջնակետին:
վեկտորի պրոյեկցիան \(t\) առանցքի վրա վեկտորն է:
վեկտորի պրոյեկցիան \(y\) առանցքի վրա վեկտորն է:
Ներքևի նկարում ցուցադրված են վեկտորները և նրանց պրոյեկցիաները \(x\) առանցքի վրա:
![векторы-проекция.png](https://resources.cdn.imdproc.am/401f8501-06b8-414a-8e53-92233cac2ef7/%D0%B2%D0%B5%D0%BA%D1%82%D0%BE%D1%80%D1%8B-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B5%D0%BA%D1%86%D0%B8%D1%8F.png)
Ուշադրություն
1) Եթե վեկտորը և պրոյեկցիայի առանցքը զուգահեռ են, ապա պրոյեկցիայի վեկտորի երկարությունը հավասար է վեկտորի երկարությանը:
2) Եթե վեկտորը և պրոյեկցիայի առանցքը ուղղահայաց են, ապա պրոյեկցիայի վեկտորը զրոյական վեկտոր է:
![Projekcijas_vekt.png](https://resources.cdn.imdproc.am/87a27a89-28d3-4fcf-83ca-0a7c42384d5a/Projekcijas_vekt.png)
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, "Զանգակ", 2013: