![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Մարմինների փոխազդեցությունը
Հայտնի է, որ մարմնի արագությունը (մեծությունը և ուղղությունը) փոխվում է այլ մարմնի ազդեցության հետևանքով:
Դիտարկենք, թե ի՞նչի հետևանքով է շարժվում դադարի վիճակում գտնվող մարմինը:
Սայլակին ամրացնենք առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված է թելով: Սայլակը սեղանի նկատմամբ գտնվում է դադարի վիճակում։
Այրենք թելը։ Թիթեղն ուղղվում է, բայց սայլակը տեղից չի շարժվում՝ մնում է դադարի վիճակում:
![0-25.png](https://resources.cdn.imdproc.am/7f03e35e-a64b-47b4-a7ed-f776e6a22bf2/0-25-w400.png)
Փոխենք փորձի պայմանները՝ ճկված թիթեղը ամրացնենք նույն սայլակից: Այրենք թելը՝ երկու սայլակներն էլ սկսում են շարժվել հակադիր ուղղություններով:
![0-23.png](https://resources.cdn.imdproc.am/dd878d18-1de0-421d-970b-0b5c3dbf09d0/0-23-w400.png)
Ուշադրություն
Փորձը ցույց տվեց, որ սայլակին արագություն հաղորդելու համար անհրաժեշտ է մեկ այլ մարմին (մյուս սայլակը): Փորձից հետևում է նաև, որ մի մարմնի ազդեցությունը մյուսի վրա միակողմանի չէ:
Այսինքն, փոխազդեցության հետևանքով երկու մարմինն էլ կարող են փոխել իրենց արագությունը:
Դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ անշարժ մարմինը սկսում է շարժվել, իսկ շարժվող մարմինն արագանում, դանդաղում, կամ փոխում է շարժման ուղղությունը միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ: