ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Միավորների միջազգային համակարգ
Որպեսզի ֆիզիկայում հնարավոր լինի համեմատել տարբեր երկրներում ստացված հետազոտությունների և չափումների արդյունքները, անհրաժետ է օգտագործել միևնույն միավորները:
 
Հաշվի առնելով, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներն իրար հետ կապված են գիտական, մշակութային, առևտրական և այլ կապերով, այդ երկրների փոխադարձ համաձայնությամբ և պայմանավորվածությամբ ստեղծվել է Միավորների միջազգային համակարգը, կրճատ` ՄՀ:

ՄՀ-ի հիմնական միավորները և դրանց սահմանումը.
  
ՄՀ-ի հիմնական միավորը
Սահմանում
մետր [մ]
այն հեռավորությունն է, որ լույսն անցնում է վակուումում \(1/299 792 458 \)վայրկյան  ժամանակահատվածում:
կիլոգրամ [կգ]
Պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլան է, որի տրամագիծը և բարձրությունը մոտավորապես \(39\) մմ են: Այն պահվում է Ֆրանսիայի Սևր քաղաքում (մինչև օրս օգտագործվող միակ միջազգային չափանմուշն է):
վայրկյան [վ]
\(133\) \(Cz\) ցեզիումի ատոմի իզոտոպի ճառագայթման ընթացքում կատարված տատանումների \(9 192 631 770\) պարբերություններն են
Բազմապատիկ և մասնային միավորներ
թիվը /բազմապատկիչը/
նախդիր/նախածանց
նշան
×11000
միլի
մ
×1100
սանտի
ս
×110
դեցի
դ
×10
դեկա
դա
×100
հեկտո
հ
×1000
կիլո
կ