![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Երկարության չափումը
Չափել՝ նշանակում է չափվող մեծությունը համեմատել հայտնի չափման միավորի հետ:
![metre.jpg](https://resources.cdn.imdproc.am/d72738ea-2db9-4b34-a7da-2e7bc58dbb92/metre-w500.jpg)
Մետրի չափանմուշը
ՄՀ-ում երկարության հիմնական միավորը մետրն է՝ [մ]:
Մարմնի երկարությունը չափելու համար օգտագործվող չափիչ սարքերը.
![]() Չափերիզ | ![]() Չափերիզ | ![]() Չափաքանոն | ![]() Լազերային հեռաչափ |
Փոքր մարմինների չափսերի որոշման համար օգտագործում են ձողակարկին (штангенциркуль) և մանրաչափ (միկրոմետր):
![]() Ձողակարկին | ![]() Ձողակարկին | ![]() Ձողակարկին | ![]() Մանրաչափ |
Հնում որպես երկարության չափման միավոր ծառայել են մարդու հասակի կամ մարմնի որևէ մասի երկարություն: Երկարության չափերի մասին վկայում են մի շարք անվանումներ՝ ոտք (տղամարդու ոտնաթաթի միջին չափը), մատ (տղամարդու բթամատի միջին լայնքը)։
Տարբեր ժողովուրդներ օգտագործել են տարբեր չափման միավորներ:
Օրինակ, ռուսներն օգտագործել են կանգուն (տղամարդու արմունկից մինչև միջնամատի ծայրը), թեք սաժեն (տղամարդու ձախ ոտնաթաթից մինչև վեր բարձրացրած աջ ձեռքի միջնամատի ծայրը) և այլն:
Միջնադարյան Հայաստանում կիրառվել են փոքր ոտնաչափը (մոտ \(26,5\) սմ), միջին ոտնաչափը (մոտ \(30,9\) սմ), մեծ կամ փիլետերյան ոտնաչափը (մոտ \(35,6\) սմ) և այլն:
Երկարության արտահամակարգային անգլիական միավորներ
Ծովային մղոն | \(1,85\) կմ |
Ոտնաչափ | \(304,8\) մմ |
Մատնաչափ (inch) | \(25,4\) մմ |
Յարդ | \(914,4\) մմ |
Երկարության արտահամակարգային ռուսական միավորներ
Մղոն | \(7,47\) կմ |
Վերստ | \(1,07\) կմ |
Արշին | \(711,2\) մմ |
Վերշոկ /աջափ/ | \(44,45\) մմ |