Ժամացույցներ
Երկու իրադարձությունների միջև կամ որևէ աշխատանք կատարելու տևողություն  որոշելու համար պետք է կարողանալ չափել ժամանակը:   
Ժամացույցը ժամանակը չափելու համար նախատեսված սարք է: 
Պատմությունից հայտնի են ժամացույցների տարբեր տեսակներ՝ արևային ժամացույցներ, ավազի ժամացույցներ, ջրային ժամացույցներ, ճոճանակավոր ժամացույցներ, զսպանակավոր ժամացույցներ և այլն: 
Մոմե ժամացույց ![]() Շատ պարզ, սակայն ոչ ճշգրիտ ժամացույց: Բացի այդ, այն բավականին շուտ է այրվում և ամեն անգամ պետք է նորը գնել:  | Արևային ժամացույց ![]() Իսկ ինչպե՞ս վարվել, եթե արևը չի շողում:  | Ավազի ժամացույցներ ![]() Ավազի ժամացույցները չափում են ժամանակահատվածներ: Երբ ավազը լցվում է ներքևի  տարողության մեջ՝ այն պետք է շրջել:  | 
Ներկայումս լայնորեն օգտագործում են ժամանակաչափեր:

Ջրային ժամացույց

Զսպանակավոր ժամացույց
Այն պետք է ժամանակ առ ժամանակ լարել: 
   
 Ճոճանակավոր ժամացույց
Ժամացույցն աշխատում է ձողին ամրացված ճոճանակի ազդեցության հետևանքով: Ճոճանակը տատանվում է, քանի որ Երկրի ձգողությունը նրան վերադարձնում է ուղղահայաց դիրք: Դեպի  ներքև սահող կշռաքարն ապահովում է ճոճանակի անփոփոխ դիրքը:  
      
Կվարցե ժամացույց
Կվարցե բյուրեղի տատանումներն ապահովում է մարտկոցը:
  
Ատոմային ժամացույց (սխալը՝ \(1\) վայրկյան \(150\) միլիոն տարում):
 

