Վառելանյութի այրումից անջատվող ջերմաքանակ, այրման տեսակարար ջերմություն
Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակնային էներգիան ոչ միայն ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճան, այլ այդ էներգիայի շնորհիվ է, որ ֆոտոսինթեզի միջոցով բույսերը ստանում են իրենց համար անհրաժեշտ նյութերը:
 
izluchenie.gif
 
Ջերմային էներգիա ստանալու համար մարդն օգտագործում է  վառելանյութեր:
Այն հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, անվանում են վառելանյութեր:
Ուշադրություն
Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Պինդ վառելանյութերից են` քարածուխը, տորֆը, փայտը: Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, որոնք ստացվում են մազութի թորումից: Գազային է համարվում բնական գազը:
Վառելիքի այրման ժամանակ անջատվող էներգիան հաճախ օգտագործում են մարմինները տաքացնելու համար: Սովորական վառելիքը (ածուխը, նավթը, բենզինը) ածխածին է պարունակում: Այրման ժամանակ ածխածնի ատոմները միանում են օդում պարունակվող թթվածնի ատոմներին, ինչի արդյունքում առաջանում են ածխաթթու գազի մոլեկուլներ: Այդ մոլեկուլների կինետիկ էներգիան ավելի մեծ է լինում, քան ելակետային մասնիկներինը:
Այրման ընթացքում մոլեկուլների կինետիկ էներգիայի մեծացումն էլ հենց անվանում են էներգիայի անջատում: Վառելիքի լրիվ այրման դեպքում առաջացող էներգիան կոչվում է այդ վառելիքի այրման ջերմություն:
Վառելիքի այրման ջերմությունը (կամ նրա այրման ընթացքում անջատվող ջերմաքանակը) կախված է վառելիքի տեսակից և նրա զանգվածից: Որքան մեծ է վառելիքի զանգվածը, այնքան ավելի մեծ ջերմաքանակ է անջատվում նրա լրիվ այրման ընթացքում:
Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անջատվում 1 կգ վառելիքի լրիվ այրման դեպքում, կոչվում է այդ վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
 
Ուշադրություն
Վառելիքի այրման տեսակարար ջերմությունը նշանակում են \(q\) տառով և չափում են ջոուլը բաժանած կիլոգրամով (Ջ/կգ): Տարբեր տեսակի վառելիքների այրման տեսակարար ջերմությունը տրված է լինում վառելիքի այրման տեսակարար ջերմությունների աղյուսակներում:
Օրինակ՝ բնական գազի այրման տեսակարար ջերմությունն  այդ աղյուսակներում հավասար է \(4,4\)· 107  Ջ/կգ-ի: Այս թիվը ցույց է տալիս, որ \(1\) կգ զանգվածով բնական գազի այրման ժամանակ անջատվում է երկու անգամ ավելի մեծ էներգիա, \(3\) կգ-ի դեպքում՝ երեք անգամ ավելի և այլն:
Կամայական զանգվածով վառելիքի այրման ժամանակ անջատվող ջերմաքանակը գտնում են հետևյալ բանաձևով՝   \(Q = qm\) 
Կամայական զանգվածով վառելիքի լրիվ այրման ժամանակ անջատվող ջերմաքանակը գտնելու համար պետք է այդ վառելիքի այրման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով: 
Ուշադրություն
Վառելանյութ համարվելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով հնարավոր մեծ քանակությամբ ջերմություն, այլև պետք է մատչելի լինի, քանակապես շատ և էժան:
 Քարածխի, փայտի, տորֆի, թերթաքարի այրման հետևանքով մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ են ստացվում: Այդ առումով՝ առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ: Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը «ջերմոցային» էֆեկտի պատճառն է՝ առաջացնում է մթնոլորտի տաքացում: Պինդ և հեղուկ վառելանյութերի  այրման հետևանքով առաջանում են նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը: Այդ պատճառով, առավել նպատակահարմար է գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է լրիվ, գրեթե առանց շրջապատ աղտոտելու:
  
images.jpg
 
Աղբյուրները
Ս Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ. Խաչատրյան,  Բնագիտություն, 6-րդ
Գ. Պետրոսյան, Լ.Գրիգորյան,Ա. Կարապետյան, Վ. Ավագյան, Ք. Ալեքսանյան, Բնագիտություն, 6-րդ դասարանի դասագիրք, Երևան,  Զանգակ -2014 
8-րդ դասարանի դասագիրք, Երևան, ԱՍՏՂԻԿ ԳՐԱՏՈՒՆ,2013. Գրոմով , Ն. Ա. Ռոդինա,  Ֆիզիկա-8, հանրակրթական դպրոցի դասագիրք ( I, II, III և V գլուխների հեղինակ Ա. Մամյան); Երևան, Անտարես -2014 թ.