![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը:
Ատոմի կառուցվածքի բացահայտումը թույլ տվեց բացատրել շատ էլեկտրական երևույթներ: Քննարկենք դրանցից մի քանիսը.
Ինչպե՞ս են էլեկտրականանում մարմինները շփման միջոցով:
Տարբեր տարրերի ատոմներում էլեկտրոնների և միջուկի ձգողության էլեկտրական ուժերը տարբեր են, այդ պատճառով չեզոք մարմինների շփման ժամանակ էլեկտրոնների որոշակի մասը կարող է մի մարմնից անցնել մյուսին: Այն մարմինը, որը տվել է իր էլեկտրոնների մի մասը, կստանա դրական լիցք, մյուս մարմինը, որը վերցրել է այդ էլեկտրոնները՝ բացասական լիցք:
![шпум.png](https://resources.cdn.imdproc.am/0f26d7e7-082d-484a-a607-ea6824b05a13/%D1%88%D0%BF%D1%83%D0%BC.png)
Մարմիններն էլեկտրականանում են, երբ ստանում կամ կորցնում են էլեկտրոններ:
Մարմնի ձեռք բերած լիցքը՝ , որտեղ -ն պրոտոնների թիվն է մարմնում, իսկ -ն՝ էլեկտրոնների թիվը
Ինչու՞ են մետաղները հաղորդիչ, իսկ դիէլեկտրիկները՝ ոչ:
Ինչու՞ են էլեկտրականացման փորձերում օգտագործում դիէլեկտրիկ՝ օրինակ սաթե կամ ապակե ձող:
![Screenshot_3.png](https://resources.cdn.imdproc.am/dda48851-6d33-43b9-88ba-1a57937e0255/Screenshot_3.png)
Էլեկտրականացման դեպքում փոխվու՞մ է արդյոք մարմինների ընդհանուր լիցքը:
![лицк.jpg](https://resources.cdn.imdproc.am/7d3bd3dc-d6f1-4712-86eb-3b80287ba220/%D0%BB%D0%B8%D1%86%D0%BA.jpg)
Եթե մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է անփոփոխ:
![заряд1.gif](https://resources.cdn.imdproc.am/f9d1aaf0-5e88-449b-8817-6c828a5a236a/%D0%B7%D0%B0%D1%80%D1%8F%D0%B41.gif)
Փորձնական եղանակով հաստատված այս պնդումը կոչվում է էլեկտրական լիցքի պահպանման օրենք:
Աղբյուրները
Ֆիզիկա և աստղագիտություն 9; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ռ. Թոսունյան, Ս. Մաիլյան, Ս. Ներսիսյան; Երևան 2009թ
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի,; Երևան 2015թ.
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի,; Երևան 2015թ.