\(у = f(x) + a\) ֆունկցիայի գրաֆիկի կառուցումը \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով
\(у = f(x) +a\) ֆունկցիայի գրաֆիկը \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով կառուցելիս տեղի է ունենում գրաֆիկի տեղաշարժ օրդինատների առանցքի ուղղությամբ:
- Տեղաշարժի ուղղությունը (դեպի վերև կամ դեպի ներքև) որոշվում է \(a\) թվի նշանով:
- Տեղաշարժի չափը որոշվում է \(a\) թվի մոդուլի արժեքով:
Եթե \(a > 0\), ապա գրաֆիկը տեղաշարժվում է դեպի վերև, իսկ եթե \(a < 0\), ապա՝ դեպի ներքև: 
Այս նկարում կատարվում է \(у = x²\) ֆունկցիայի գրաֆիկի տեղաշարժ` չորս միավորով դեպի վերև: Ուրեմն, սա \(у = x² + 4\) ֆունկցիայի գրաֆիկն է:
 
001.png
 
Այս նկարում կատարվում է \(у = x²\) ֆունկցիայի գրաֆիկի տեղաշարժ` երեք միավորով դեպի ներքև: Ուրեմն, սա \(у = x² - 3\) ֆունկցիայի գրաֆիկն է:
 
003.png
 
Ճիշտ է հետևյալ պնդումը:
1)  \(y = f(x) + a\), որտեղ \(a\)-ն տրված դրական թիվ է, ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար պետք է տեղաշարժել \(y= f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը \(y\)-երի առանցքի ուղղությամբ՝ \(a\) միավորով դեպի վերև:  
 
2) \(y = f(x) - a\), որտեղ \(a\)-ն տրված դրական թիվ է, ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար պետք է տեղաշարժել  \(y= f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը \(y\)-երի առանցքի ուղղությամբ՝ \(a\) միավորով դեպի ներքև:
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: