![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Իրական թվեր
Ռացիոնալ չհանդիսացող թվերը, այսինքն, այն թվերը որոնք ամբողջ չեն և չեն ներկայացվում կոտորակի տեսքով, որտեղ \(m\)-ը ամբողջ թիվ է, իսկ \(n\)-ը՝ բնական թիվ, կոչվում են իռացիոնալ թվեր:
Իռացիոնալ թվերը կարելի է սահմանել նաև հետևյալ կերպ:
Իռացիոնալ թիվ կոչվում է անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակը:
Օրինակ
\(0, 547...557505...113456...\)
= 1,732050...
Պյութագորասի թեորեմի միջոցով համոզվում են, որ \(1\) սմ էջով \(ABC\) ուղղանկյուն եռանկյան \(AB\) ներքնաձիգի սմ երկարությունը իռացիոնալ թիվ է:
![ir.png](https://resources.cdn.imdproc.am/805f486b-65c3-45b0-becf-63c866d19709/ir.png)
Ամենահայտնի իռացիոնալ թվերից մեկը թիվն է: Այն ստանալու համար պետք է ցանկացած շրջանագծի երկարությունը բաժանել նրա տրամագծի վրա:
= 3,141592...
Ռացիոնալ և իռացիոնալ թվերից բաղկացած թվային բազմությունը կոչվում է իրական թվերի բազմություն:
Իրական թվերի բազմությունը նշանակում են տառով:
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: