Իմանալով իրական թվերի բազմապատկման կանոնը՝ սահմանենք իրական թվի ամբողջ ցուցիչով աստիճանը:
Եթե \(n\)-ը բնական թիվ է և a≠0, ապա՝
 
1. an=a⋅a⋅⋅⋅an  անգամ   ⏟ 
 
2. a−n=1an
Օրինակ
4−3=143=1647−2=172=149
Ուշադրություն
\(0\)-ի \(0\) աստիճանը և բացասական աստիճանը չեն սահմանվում: 

Օգտվելով իրական թվերի բազմապատկման օրենքներից՝ դժվար չէ համոզվել, որ այս ձևով սահմանված ամբողջ ցուցիչով աստիճանն ունի հետևյալ հատկությունները՝ 

1.am⋅an=am+n2.aman=am−n3.an⋅bn=a⋅bn4.anbn=abn5.anm=an⋅m

Նշենք ամբողջ ցուցիչով աստիճանի ևս երկու հատկություն:

6. Եթե \(a > 1\) և \(m > n\), ապա am>an

7. Եթե \(0 < a < 1\) և \(m > n\), ապա am<an

Մասնավորապես՝

1) մեկից մեծ թվի դրական աստիճանը մեծ է մեկից, իսկ բացասական աստիճանը՝ փոքր,
2) մեկից փոքր դրական թվի դրական աստիճանը փոքր է մեկից, իսկ բացասական աստիճանը՝ մեծ:
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: