Միանդամների բազմապատկումը և աստիճան բարձրացնելը
Միանդամների արտադրյալը այնպիսի միանդամ է, որի արտադրիչները տվյալ միանդամների բոլոր արտադրիչներն են:
Ուշադրություն
Միանդամների բազմապատկման ժամանակ պետք է հիշել, որ գործակիցները բազմապատկվում են, իսկ միևնույն փոփոխականների աստիճանացույցները՝ գումարվում:
Միանդամները բազմապատկելու համար պետք է՝
  • բազմապատկել միանդամների գործակիցները,
  • գումարել միևնույն հիմքերով աստիճանների ցուցիչները:
Օրինակ
ա) Հաշվենք միանդամների հետևյալ արտադրյալը՝ 3a2b⋅2ab3
 
1.  Որպեսզի արտահայտությունն ակնառու լինի, փոխենք արտադրիչների տեղերը`
 
3a2b⋅2ab3=3⋅2⋅a2⋅a⋅b1⋅b3
 
2. Բազմապատկենք միանդամների գործակիցները, և միևնույն հիմքով աստիճանների ցուցիչները գումարենք`
 
3⋅2⋅a2⋅a⋅b1⋅b3=6⋅a3⋅b4:
բ) Հաշվենք միանդամների հետևյալ արտադրյալը՝ 0,35xy4⋅−15y2z2

1.
 Հարմարության համար փոխենք արտադրիչների տեղերը`

0,35xy4⋅−15y2z2=0,35⋅−15⋅x⋅y4⋅y2⋅z2
 
2. Միանդամի −15 գործակիցը գրենք տասնորդական կոտորակի տեսքով՝

\(-0,2·\)0,35⋅−15⋅x⋅y4⋅y2⋅z2=0,35⋅−0,2⋅x⋅y4⋅y2⋅z2

3.
Բազմապատկենք միանդամների գործակիցները, և գումարենք միևնույն հիմքով աստիճանների ցուցիչները՝
 
0,35⋅−0,2⋅x⋅y4⋅y2⋅z2=0,35⋅−0,2⋅x⋅y4+2⋅z2=−0,07⋅x⋅y6⋅z2=−0,07xy6z2
Միանդամի աստիճան բարձրացումը
Ուշադրություն
Միանդամը աստիճան բարձրացնելիս պետք է՝
  • միանդամի գործակիցը բարձրացնել այդ աստիճան,
  • միանդամի փոփոխական արտադրիչների աստիճանացույցները բազմապատկել այն աստիճանի ցուցիչով, ինչ աստիճան որ բարձրացվում է միանդամը:
Օրինակ
Հաշվենք միանդամի խորանարդը՝ −2xy23:
 
1. Առանձնացնենք միանդամի արտադրիչները: Հիշենք, որ եթե աստիճանի ցուցիչը նշված չէ, ապա այն հավասար է \(1\)-ի՝
 
−2xy23=−23⋅x13⋅y23:
 
2. Յուրաքանչյուր արտադրիչ առանձին-առանձին խորանարդ բարձրացնենք: Հիշենք, որ փոփոխականների աստիճանացույցները բազմապատկվում են այն ցուցիչով, ինչ աստիճան որ բարձրացվում է միանդամը՝  
 
−23⋅x13⋅y23=−23⋅x1⋅3⋅y2⋅3=−2⋅−2⋅−2⋅x1⋅3⋅y2⋅3:
 
3. Բացասական արտադրիչը \(3-\)րդ աստիճան բարձրացնելով` որպես գործակից ստանում ենք բացասական թիվ՝
 
−2⋅−2⋅−2⋅x1⋅3⋅y2⋅3=−8⋅x3⋅y6=−8x3y6:
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 7-րդ դասարան, Անտարես, 2011: